Անհրաժե՞շտ է, արդյոք, նոր պատվաստանյութ Omicron տարբերակի դեմ․ VOA-ի անդրադարձը

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

COVID-19 պատվաստանյութ արտադրողները պետք է պատրաստ լինեն հարմարեցնել իրենց արտադրանքը՝ Omicron տարբերակից պաշտպանվելու համար, ուրբաթ օրը, ըստ Ռոյթըրզ գործակալության, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) խոսնակը։ Ամերիկայի ձայնն անդրադարձել է նոր ենթատեսակի դեմ պատվաստման թեմային։

Քրիստիան Լինդմայերը, ելույթ ունենալով Ժնևում, ասել է, որ կառոիյցը դեռ ուսումնասիրում է նոր տարբերակի փոխանցելիությունն ու սպառնալիքի չափը, որն առաջին անգամ հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում անցյալ ամիս:

COVID-19-ի գծով ԱՀԿ-ի համակարգող Մարիա վան Կերխովը չորեքշաբթի օրը հույս է հայտնել, որ «օրերի ընթացքում» ավելի շատ տեղեկատվություն կլինի Omicron նոր տարբերակի փոխանցելիության մասին։ Ըստ ԱՀԿ խոսնակի էլ, Delta-ն շարունակում է մնալ աշխարհում ամենավարակիչ տարբերակը:

BioNTech-ը և Pfizer Inc-ը միասին արտադրել են COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութերից մեկը: Աշխարհում կիրառվել է արդեն ավելի քան երկու միլիարդ այս ընկերությունների կողմից արտադրված պատվաստանյութի չափաբաժին: Մտավախություններ կան, որ պատվաստանյութերը կարող են լավ չգործել անցյալ ամիս ի հայտ եկած Omicron տարբերակի դեմ: Դրա մասին հաղորդում է Ռոյթերս գործակալությունը:

Գերմանական BioNTech-ը պետք է կարողանա համեմատաբար արագ հարմարեցնել իր կորոնավիրուսային պատվաստանյութը՝ Omicron տարբերակի դեմ, ուրբաթ օրը Reuters-ին ասել է գործադիր տնօրեն Ուգուր Շահինը:

«Այս տարբերակը կարող է վարակել պատվաստված մարդկանց: Մենք ակնկալում ենք, որ վարակված մարդիկ, ովքեր պատվաստվել են, պաշտպանված կլինեն այս ծանր հիվանդություններից», – ուրբաթ օրը Reuters Next համաժողովի ժամանակ տված հարցազրույցում ասել է Շահինը:

BioNTech-ի գործադիր տնօրենը, ում աշխատանքը մինչև COVID-19 կորոնավիրուսի ի հայտ գալը կենտրոնացած էր քաղցկեղի վրա, ասել է, որ նոր տարբերակը ի հայտ է եկել ավելի շուտ, քան նա ակնկալում էր:

«Այս արագ մուտացված վիրուսը ի հայտ եկավ ավելի շուտ, քան սպասում էի: Ես կարծում էի, որ այն առաջ կգա հաջորդ տարի»,- ասում է նա:

Շահինը նաև նշել է, որ վիրուսի մուտացիաները նշանակում են, որ չի բացառվում, որ պատվաստումները դառնան տարեկան, ինչպես սեզոնային գրիպի դեպքում է: Նա հավատացած է, որ որոշակի ժամանակահատվածում անհրաժեշտ կլինի պատրաստել նոր պատվաստանյութ այս նոր տարբերակի դեմ: Հարցն այն է, թե որքան հրատապ է այս հարցը, նշում է Շահինը: