Արցախի ԱԺ 2 մշտական հանձնաժողովներ համատեղ նիստ են գումարել
Քաղաքականություն
04.12.2021 | 14:24Դեկտեմբերի 4-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ փակ նիստը՝ Սեյրան Հայրապետյանի և Արթուր Հարությունյանի նախագահությամբ. տեղեկացնում են ԱՀ ԱԺ-ից:
Օրակարգում «ԱՀ 2022թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով նախատեսված ԱՀ պաշտպանության նախարարության, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության ֆինանսավորման հարցերն էին: