Հարված ՀՀ-ից ԵՄ ապրանք արտահանողներին. Հայաստանը կզրկվի GSP+ արտոնություններից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
04.08.2026 | 19:43
Հայաստանում «վերադարձի հանգույց» ստեղծելու հարց ԵՄ նախարարների տեսակոնֆերանսում չի քննարկվել. ԵՄ աղբյուր
04.08.2026 | 19:35
Թուրքիան «խորը մտահոգություն» է հայտնել Սև ծովում երկու քաղաքացիական նավերի վրա ԱԹՍ-ների հարվածների համար
04.08.2026 | 19:23
Սլովենիան շարունակում է մնալ ԵՄ-ի և ՀՀ-ի միջև սերտ գործընկերության անսասան կողմնակիցը. Յանեզ Յանշան՝ Փաշինյանին
04.08.2026 | 19:10
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ցամաքային զորքերի և Ռուսաստանի ՊՆ հրթիռահրետանային գլխավոր վարչության նկատմամբ
04.08.2026 | 18:58
Ես սկսել եմ Լևոն Քոչարյանի ազնվությանը հավատալ․ Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:46
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
04.08.2026 | 18:41
ՉԺՀ Պետական խորհրդի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
04.08.2026 | 18:35
Ինչպես ներդնել ավելի հեշտ ու պարբերաբար․ Ամերիաբանկը ներկայացրել է MyInvest-ի նոր հնարավորությունը
04.08.2026 | 18:30
Կատարը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնագրի նախագծեր են «շրջանառվում»
04.08.2026 | 18:21
Նեյմարը պատասխանել է կարիերան ավարտելու մասին հարցին
04.08.2026 | 18:14
Ինքը կեղտ ա իմ համար․ Լևոն Քոչարյանը՝ քաղաքացուն հարվածող ոստիկանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:06
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:58
Հայկ Կոնջորյանի կինը պարզաբանումներ է ներկայացրել «Հայփոստ»-ում իր աշխատանքի մասին
04.08.2026 | 17:53
Չինաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վերանշանակվելու կապակցությամբ
Բոլորը

Հայ գործարարը եվրոպական արտոնությունների GSP+ համակարգի շնորհիվ կարողանում է գինենյութ՝ չշշալցված գինի արտահանել՝ առանց լրացուցիչ ծախսերի։ Հունվարի 1-ից նա այլևս չի կարողանա օգտվել այս արտոնություններից։

Բանն այն է, որ Հայաստանը հաջորդ տարվանից դուրս կմնա GSP+ համակարգից օգտվող երկրների ցանկից՝ որպես արդեն միջինից բարձր եկամուտ ունեցող երկիր։

Noah of Areni-ի տնօրեն, բաժնետեր Արսեն Մկրտչյանը բացատրում է, որ երբ իրենց արտադրանքն արտահանում են Եվրոպա, այնտեղ մաքսատուրք չեն վճարում։ Հետևաբար, արտադրանքի գինը ցածր է մնում, և կարողանում են մրցել այլ արտադրողների հետ։

«Խնդիրը հարկերն են, որ կբարձրանան հունվարի 1-ից։ Եվ շատ ցավում եմ, որ դա մեր ծավալների վրա մեծապես ազդելու է։ Եթե գները 8-10 տոկոս թանկանալու են, հնարավոր է, որ նաև և՛ վրացականին զիջենք, և՛ եվրոպականին»,- նշում է Արսեն Մկրտչյանը։

Խնդիրների կբախվեն ոչ միայն այս ոլորտի ներկայացուցիչները։ GSP+ համակարգը թույլ էր տալիս առանց մաքսատուրքերի Եվրոպա արտահանել 6200 անուն ապրանք՝ կենդանիներ, մսեղեն, մրգեր, բանջարեղեն, քիմիկական նյութեր, արդյունաբերական արտադրանք՝ մեքենաներ ու այլ մեխանիզմներ։ Միայն փաստաթղթային տարբերակով այդ ապրանքատեսակների ցանկի ամբողջական թվարկումը զբաղեցնում է համարյա 30 էջ։

Արտահանողները, անշուշտ, կցանկանային, որ արտոնությունը գործեր ավելի երկար։ Բայց նախարարությունից կրկին հիշեցնում են՝ արտոնությունը նպատակային է եղել, դրանից պետք էր օգտվել՝ ամրանալու համար։ Մարիաննա Պողոսյանը նշում է, որ վերջին տարիներին եվրոպական շուկա արտահանումներով արդեն կարողանում էին զբաղվել նաև փոքր ու միջին բիզնեսները։

«Վերջին ժամանակահատվածում բավականին ակտիվացել էր արտահանումը, հատկապես՝ փոքր տնտեսությամբ, փոքր ԱՁ-ները, փոքր ընկերությունները հիմնականում չրեղեն, պահածոներ, խոտաբույսերի թեյեր էին արտահանում։ Բավականին ակտիվ էր։ Օգտվում էին այդ մաքսատուրքերի իջեցումից։ Բայց 12 տարին քիչ ժամանակահատված չի եղել գործարարի համար, որ դիրքավորվի ԵՄ շուկայում, ունենա իր դիրքը և մրցունակ դառնա»,- բացատրում է Էկոնոմիկայի նախարարության ԵՄ-ի հետ տնտեսական համագործակցության վարչության բաժնի պետ Մարիաննա Պողոսյանը։

Հիմա, օրինակ, Հայաստանից Գերմանիա ձեռագործ կարպետի արտահանման համար կավելանա 3,5% մաքսատուրք, դեպի Իտալիա արտահանվող հայկական ծիրանի պարագայում՝ 5,6 % մաքսատուրք։ Իսկ, օրինակ, Հայաստանից Ֆրանսիա գինենյութի արտահանման պարագայում ավելացող մաքսատուրքը ձևավորվելու է ամեն կիլոգրամի համար՝ կախված թնդությունից և այդպես շարունակ։

Էկոնոմիկայի նախարարությունն արդեն հրապարակել է այլ երկրների կողմից տրամադրվող նմանատիպ արտոնությունների համակարգերի մանրամասները, որպեսզի գործարարները կարողանան վերադասավորվել համաշխարհային շուկայում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան