Թեժ քննարկումներ՝ պաշտպանության նախարարի պաշտոնի շուրջ. Սերժ Սարգսյանը դեռ չի կողմնորոշվել. «ՀԺ»

Լուրեր

15.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

Իշխանական ճամբարում վարչապետի փոփոխության թեմայից հետո 1-ին տեղում նախարարական պորտֆելների հարցն է: ՀՀԿ-ական շրջանակներից տեղեկացանք, որ այս պահին թեժ քննարկումներ են ընթանում Պաշտպանության նախարարի պաշտոնի շուրջ:

Ընդամենը մեկ ամիս առաջ Պնախարարի երկու հավանական թեկնածու կար՝ պաշտպանության առաջին փոխնախարար Արտակ Զաքարյանն ու ԱԻՆ նախարար, նախկինում պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը:

Իրազեկ աղբյուրները, սակայն, հայտնում են, որ Տոնոյանի թեկնածության հարցը փակվել է: Ու թեեւ իշխանության վերին օղակներում ՀՀ պաշտպանության նախարարի թեկնածության հարց է քննարկվում, այդուհանդերձ, Բաղրամյան-26-ում Վիգեն Սարգսյանին նախարարի աթոռից զրկելը դեռ վերջնական որոշված չէ:

ՀՀԿ-ականները նշում են, որ Սերժ Սարգսյանը չի կողմնորոշվում՝ Վիգեն Սարգսյանին թողնի՞, թե՞ նրան փոխարինի Արտակ Զաքարյանով:

Կարճ ասած՝ Վիգեն Սարգսյանին ՊՆ-ից տանել-չտանելու հավանականությունը 50:50 է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: