Ադրբեջանի Մեջլիսի պատգամավորները կրկին առաջարկել են Ֆրանսիային հեռացնել ԵԱՀԿ Մինսկի խմբից

Լուրեր

30.03.2026 | 23:48
Բայրամովն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
30.03.2026 | 23:22
1 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ Ուշուի երիտասարդների աշխարհի 10-րդ առաջնությունում
30.03.2026 | 23:00
«Ադրբեջանում խոշտանգումներն ու մարդու իրավունքների խախտումները համակարգված բնույթ են կրում». ՄԱԿ-ին հայտարարություն է ներկայացվել
30.03.2026 | 22:48
Ուկրաինան ներողություն է խնդրել Ֆինլանդիայից ԱԹՍ-ների միջադեպի համար
30.03.2026 | 22:35
Հայաստանի ամերիկյան համալսարանը մարտի 31-ից կվերադառնա առկա ուսուցման ձևաչափին
30.03.2026 | 22:21
Ռուբիոն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը կբացվի «այս կամ այն ​​կերպ»
30.03.2026 | 22:08
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.03.2026 | 21:55
Արհեստական ​​բանականությունը մեզ ասում է այն, ինչ ուզում ենք լսել. գիտնականներ
30.03.2026 | 21:44
Թուրքիայում չեզոքացվել է օդային տարածք արձակված իրանական չորրորդ բալիստիկ հրթիռը
30.03.2026 | 21:35
Լիտվայի Սեյմասի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
30.03.2026 | 21:23
Բաքուն միջազգային հանրությունից «հայերի կողմից ադրբեջանցիների ցեղասպանության ճանաչում» է ակնկալում
30.03.2026 | 21:13
Հայ մարզիկները ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել Կիոկուշին կարատեի «Եվրոպայի գավաթ» մրցաշարում
30.03.2026 | 21:00
Փնտրվում է իրական Սամվել Կարապետյանը․ եթե ուզում է վարչապետ դառնալ, ինչո՞ւ չի հրաժարվում մյուս քաղաքացիություններից․ Արփի Դավոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2026 | 20:45
50 ԲԿ-ի փոխարեն՝ 14-ը․ չիրագործված խոստում՝ առողջապահության ոլորտում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2026 | 20:44
ՀՀ-ի և Նիդերլանդների ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարների շուրջ
Բոլորը

Ադրբեջանի Միլի Մեջլիսի այսօրվա նիստում մի շարք պատգամավորներ հանդես են եկել Ֆրանսիային ԵԱՀԿ Մինսկի խմբից հեռացնելու մասին հերթական հայտարարություններով, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Մասնավորապես, Մեջլիսի պատգամավոր Հուդրաթ Հասանգուլիևն ասել է, որ Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի անդամ, բացահայտ աջակցում է Հայաստանին։

«Նման գործողություններով Ֆրանսիան խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։ Ադրբեջանը պետք է ջանքեր գործադրի՝ Ֆրանսիային Մինսկի խմբի համանախագահությունից հեռացնելու համար։ Ես դեմ եմ բոլոր տեսակի վիրավորանքներին ու բռնությանը։ Պարզապես տեղի ունեցածը Ֆրանսիայի քաղաքականության արդյունքն է։ Այդ երկրի վերաբերմունքը Ադրբեջանին երբեք չի փոխվի։ Ադրբեջանը պետք է վերանայի իր հարաբերությունները Ֆրանսիայի հետ բոլոր ոլորտներում»,- ասել է Հասանգուլիևը։

Պատգամավոր Հիքմեթ Բաբաօղլուն էլ հայտարարել է, որ Ֆրանսիայի պաշտոնատար անձանց ոչ ադեկվատ քայլերը տարբեր մակարդակներում  տարակուսելի են։ Նրա կարծիքով՝ Ֆրանսիան խոչընդոտում է համագործակցությանը, որը պետք է զարգանա տարածաշրջանում նոր իրողությունների պայմաններում։

Պատգամավոր Թուրալ Գյանջալիևն իր հերթին նշել է, որ Ֆրանսիան պետք է շատ ուշադիր լինի Հարավային Կովկասում, հատկապես՝ Ադրբեջանի նկատմամբ իր քաղաքականության մեջ։ Հակառակ դեպքում, ըստ նրա, այդ երկրի հեղինակությունն ավելի է նվազելու։

Սոլթան Մամեդովն էլ կարծիք է հայտնել, որ Ֆրանսիան ի վիճակի չէ կատարել իր պարտավորությունները որպես Մինսկի խմբի համանախագահ։ Նա նշել է, որ Ֆրանսիայի Սենատում Վալանսի քաղաքապետի ու Ռոն Ալպերի շրջանի ներկայացուցիչների կողմից Արցախի Հանրապետության պատվիրակության ընդունելությունը վկայում է երկակի ստանդարտների ու Հարավային Կովկասում ստեղծված նոր իրողությունները ճիշտ գնահատելու անկարողության մասին։

«Քայլերը, որոնք իրականացնում են Ֆրանսիայի տեղական իշխանությունները արտաքին քաղաքականության ոլորտում, հակասում են այդ երկրի օրենսդրությանը։ Ֆրանսիայի դիրքրորոշումը պատերազմի ժամանակ ու դրանից հետո, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, հարցեր են առաջացնում Ադրբեջանի հասարակության ու կառավարության մոտ։ Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատներն ընդունել են կանխակալ և միջազգային իրավունքին հակասող բանաձևեր»,- ասել է  Մամեդովը՝ նշելով, որ Ֆրանսիայի տարբեր քաղաքներ ու շրջաններ 28 փաստաթուղթ են ստորագրել Արցախի հետ, որոնցից 11-ը, դատարանի որոշմամբ, չեղարկվել է։

Հավելենք, որ Արցախյան 44–օրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո Ադրբեջանի Մեջլիսի պատգամավորները բազմիցս հանդես են եկել հակաֆրանսիական հայտարարություններով ու Ադրբեջանի իշխանություններին ուղղված կոչերով՝ քայլեր ձեռնարկել՝ Ֆրանսիային ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունից հեռացնելու համար։ Սակայն պաշտոնական Բաքուն այս ուղղությամբ որևէ քայլ այդպես էլ չի ձեռնարկել։ Ավելին՝ Ադրբեջանը շարունակում է բանակցությունների մասնակցել Մինսկի խմբի ձևաչափում։

Էմմա Չոբանյան