«Դուք դատվելու եք», «դուրս անցե՛ք». վեճ ԱԺ-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.03.2026 | 19:51
«Զանգեր» կոչվող հատվածից մինչև Սիսիան ավտոճանապարհին ձյուն է տեղում
31.03.2026 | 19:45
Հայհոյող ու չպատժվող պաշտոնյաները․ արդյոք սադրանքն արդարացնում է էթիկայի խախտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 19:38
Վարչական ռեսուրս, ճնշումներ, ընտրակաշառք․ «Անկախ դիտորդի» դիտորդության արդյունքները
31.03.2026 | 19:25
Սերո Խանզադյան փողոցում տներ են այրվում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
31.03.2026 | 19:12
Փաշինյանը եկեղեցու միջադեպի քրեական վարույթով տուժող ճանաչվե՞լ է․ ՔԿ-ն չի մանրամասնում
31.03.2026 | 19:00
Սամվել Կարապետյանի եղբայրը Սերժ Սարգսյանի ամենաբարձր պաշտոնյաներից էր, ո՞նց կապ չունի ՀՀԿ իշխանության հետ․ Նարեկ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 18:52
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է, որ իսրայելական զորքերը կմնան հարավային Լիբանանի մի մասում նույնիսկ պատերազմից հետո
31.03.2026 | 18:34
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, թե «առաջիկա օրերը վճռորոշ կլինեն» Իրանի դեմ պատերազմում
31.03.2026 | 18:25
Ժաննա Անդրեասյանն ու Հոսեյն Սիմայի Սարրաֆին քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտային հարցեր
31.03.2026 | 18:17
UFC-ի նախկին չեմպիոն․ Արման Ծառուկյանը լեգենդ է դառնում
31.03.2026 | 18:10
Փաշինյանը Մոսկվա է մեկնում // Գրավից մինչև կալանքի միջնորդություն՝ եկեղեցու միջադեպի մասնակիցների համար. ԼՈՒՐԵՐ
31.03.2026 | 18:02
Վարորդը 100 դոլար կաշառք է առաջարկել պարեկներին արձանագրություն չկազմելու համար
31.03.2026 | 17:49
Ալեքսանդրա Գրիգորյանը հավակնում է Եվրոպայի լավագույն կին ծանրորդի կոչմանը
31.03.2026 | 17:43
Նորաշենում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
31.03.2026 | 17:34
Իտալիան ԱՄՆ-ին արգելել է մուտք գործել Սիցիլիայի ավիաբազա
Բոլորը

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ է հրավիրել՝ քննարկելու հանձնաժողովի փոխնախագահի ընտրության հարցը: Արտահերթ նիստն ընթանում է լարված մթնոլորտում:

«Արդեն որերորդ անգամ մանիպուլյացիաների, կեղծ տեղեկությունների միջոցով, պարոն Քոչարյան, Դուք՝ անձամբ և հանձնաժողովի մի շարք անդամներ…»,- ասաց հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանը, սակայն միտքը չկարողացավ ավարտել, քանի որ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ընդհատեց նրան՝ հանդիմանելով. «Սուտը ինքներդ եք ասում, անձամբ Դուք։ Ստախոսն ինքդ եք»:

Մինասյանն արձագանքեց՝ բղավելով. « «Մի ընդհատեք, երբ որ ես խոսում եմ։ Դուք պետք է դատվեք դեռ։ Հիմա հրապարակային ասում եմ, Դուք և Վահագն Ալեքսանյանը, որ հրապարակային հայտարարում եք, թե գուցե «Հայաստան» դաշինքն է հրավիրել Ադրբեջանին, դուք պատասխան պետք է տաք։ Հենց հիմա Ձեզնից պատասխան եմ պահանջում և հրապարակային հայտարարում եմ՝ Դուք դատվելու եք, և ոչ միայն այս հանցագործության համար»:

Ընդդիմադիր պատգամավորները լքեցին հանձնաժողովի նիստը։

«Գնա փողոցում քո գործը արա, էստեղ դուք ընդամենը շոու անող եք», – նրանց հետևից բղավեց Անդրանիկ Քոչարյանը։

Արծվիկ Մինասյանը դարձյալ վերադարձավ, հայտարարեց, թե դիմում է դատախազությանը՝ անմիջապես հարուցել քրեական գործ, և բացահայտել, թե ովքեր են դավաճանները, ովքեր են Հայաստանը հասցրել այս վիճակին։

«Այո՛, անպայման, պետք է բացահայտել, թե ովքեր են Ադրբեջանի հետ սինքրոն աշխատում, սինքրոն, մեկին մեկ», – տեղից բղավեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: