Իշխանական պատգամավորը հայտարարում է զոհերի թիվ, որն այդպես էլ չի հաստատվում. Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.03.2026 | 22:14
Կոշտ կենցաղային թափոնների կառավարում․ ՏԿԵ նախարարը հանդիպել է մարզպետների հետ
31.03.2026 | 22:01
ԱՄՆ-ը տեղյակ է հակառակորդների կողմից Իրանին հետախուզական տվյալներ տրամադրելու մասին․ Հեգսեթ
31.03.2026 | 21:47
Սերո Խանզադյան փողոցում բռնկված հրդեհը մարվել է
31.03.2026 | 21:34
Զելենսկին հայտարարել է, որ ՌԴ-ն Ուկրաինային երկու ամիս ժամանակ է տվել Դոնբասից հեռանալու համար, հակառակ՝ դեպքում «խաղաղության այլ  պայմաններ» կլինեն
31.03.2026 | 21:17
Ֆրանսիան Իսրայելին արգելել է իր օդային տարածքն օգտագործել՝ Իրանի պատերազմի ամերիկյան զենք տեղափոխելու նպատակով. Reuters
31.03.2026 | 21:00
Իշխանությունը պիտի հրաժարվի բոլոր ընդդիմախոսներին «5-րդ շարասյուն», «գործակալ» կոչելուց․ դա հակադիր ռեակցիա է առաջացնում․ Տիգրան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 20:54
«Գնացե՛ք, ձեր սեփական նավթը վերցրեք Հորմուզի նեղուցից». Թրամփը՝ դաշնակից երկրներին
31.03.2026 | 20:45
«Արգելված» ֆիլմ՝ անկախացման մասին․ ինչու է Պասկևիչյանի վավերագրությունը 5 տարի մնում Հ1-ի արխիվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 20:30
Ինչ է վառում ձեր մեքենան. Factor TV-ն ստուգման է տարել ՀՀ-ում սպառվող բենզինը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 20:27
Տիգրան Հարությունյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ
31.03.2026 | 20:22
Մեկուսացվել է Սերո Խանզադյան փողոցում բռնկված հրդեհը
31.03.2026 | 20:14
Սարգիս Կարապետյանի վարորդը երկրորդ անգամ է տուգանվում․ միլիարդատիրոջ որդուն սպասարկող մեքենայի հետնապակուց գրությունը չի հեռացվել
31.03.2026 | 20:01
Հայաստանի երիտասարդական հավաքականը շարունակում է պարտությունների շարքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 20:00
Քոչարյանից ներողություն կխնդրեմ, եթե իր պնդած սցենարով Փաշինյանը հեռացվի․ այլընտրանքը ընդդիմադիր միասնական բևեռն է․ Սամվել Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 19:51
«Զանգեր» կոչվող հատվածից մինչև Սիսիան ավտոճանապարհին ձյուն է տեղում
Բոլորը

Տևական ժամանակ է՝ առաջանագծի տարբեր հատվածներում տեղի են ունենում ռազմական գործողություններ, միևնույն ժամանակ, աննախադեպ երևույթ է տեղի ունենում Հայաստանի պաշտպանական ոլորտում, երբ հանրությունը զրկվում է ամբողջական տեղեկատվություն ստանալու հնարավորությունից: Այս մասին Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Հանձնաժողովի բոլոր անդամները, վստահ եմ, գիտակցում են՝ ինչ վտանգներով է սա հղի, երբ հայ հանրությունը, տեղեկատվություն չստանալու պարագայում, հայացքն ուղղում է թշնամական պետության տեղեկատվական աղբյուրների։ ՊՆ-ն ասում է՝ կան զոհեր․ ո՛չ թիվ, ո՛չ անուններ չեն հրապարակվում։ Իշխանական պատգամավորը բարձր ամբիոնից խոսում է զոհվածների թվի մասին, որն այդպես էլ չի հաստատվում, իշխանության հետ առնչություն ունեցող լրատվականների միջոցով հստակ թվեր են հրապարակվում, արդյունքում ստեղծվում է խառնաշփոթ և անորոշ վիճակ»,- նշեց պատգամավորը։

Մանուկյանի կարծիքով՝ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը պետք է արտահերթ նիստ կազմակերպեր և այս հարցերը քննարկեր։

Մանրամասները՝ տեսանյութում: