Թուրքերի 64 տոկոսը կարծում է, որ Էրդողանի կառավարությունը չի կարող լուծել երկրի տնտեսական խնդիրները. սոցհարցում

Լուրեր

30.07.2026 | 10:25
178 մլն դրամով «Վարչաֆեստ» է կազմակերպվելու
30.07.2026 | 10:13
Ուկրաինան հարվածել է Պենզայում և Ուդմուրտիայում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 10:00
Բաքվում աշխարհի չեմպիոն դարձած ըմբշամարտիկ Ջանես Նազարյանն ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում խոսել է իր հաղթանակից
30.07.2026 | 09:49
Եվրոն, դոլարը, ռուբլին արժևորվել են․ արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 30-ի դրությամբ
30.07.2026 | 09:37
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.07.2026 | 00:02
Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
29.07.2026 | 23:30
Շիրակի մարզում կիրականացվեն օդային սրսկումներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
29.07.2026 | 21:57
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր
29.07.2026 | 21:43
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ
29.07.2026 | 21:27
Լոռու մարզում հարսանյաց արարողությունից հետո 22 քաղաքացի թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ
Բոլորը

Թուրքիայում Metropoll հետազոտական ընկերությունը հրապարակել է 2021 թվականի հոկտեմբերին անցկացված սոցհարցումների տվյալները, գրում է Bianet-ը։

Մասնավորապես, մասնակիցներին հարցրել են՝ արդյոք իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կառավարությունը կարող է լուծել Թուրքիայում առկա տնտեսական խնդիրները։ Մասնակիցների 64․1 տոկոսն ասել է, որ չի կարող լուծել, 28․4 տոկոսը պատասխանել է դրական, 7․5 տոկոսն էլ նշել է, որ «գաղափար չունի»։

Հարցին՝ ընդդիմադիր կուսակցությունները կարո՞ղ են լուծել ժողովրդի տնտեսական խնդիրները իշխանության գալու դեպքում, հարցման մասնակիցների կեսից ավելին բացասական է պատասխանել․ 55 տոկոսը նշել է, որ նույնիսկ ընդդիմադիր կուսակցությունների իշխանության գալը չի լուծի տնտեսական խնդիրները։ 37 տոկոսն էլ այն կարծիքին է, որ այդ դեպքում խնդիրները կլուծվեն։

Նշենք, որ Թուրքիայի բնակչությունը սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրների է բախվում լիրայի արժեզրկման ու գնաճի պատճառով։ Միայն հոկտեմբերին սպառողական գնաճը կազմել է 19․9 տոկոս։

Էմմա Չոբանյան