Սաակաշվիլիի առողջական վիճակը խարխլվել է բանտում նրա նկատմամբ անմարդկային վերաբերմունքի պատճառով․ ուկրաինացի պատգամավոր

Լուրեր

14.09.2026 | 14:56
Սուրենյանցի «Լքյալը» ստեղծումից 130 տարի անց առաջին անգամ կցուցադրվի Հայաստանում
14.09.2026 | 14:48
Անկարան հայտնել է, որ Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվար-օգոստոսին կազմել է 1 մլն 336 հազար դոլար
14.09.2026 | 14:41
Ալեն Սիմոնյանը ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում ԵՄ առաքելությանը վերաբերող հարցեր
14.09.2026 | 14:33
Նկատեք առաջընթացը` ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերություններում առկա. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:24
Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու 13-րդ հողատարածքը վերադարձվել է համայնքին
14.09.2026 | 14:15
Պատմական ռեկորդ․ Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր ողջ երկայնքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:06
Ուկրաինայի գլխավոր դատախազը հակակոռուպցիոն բյուրոյի տնօրենի նկատմամբ կասկածի ծանուցում է ստորագրել ու հեռացել երկրից․ Զելենսկին նրան պաշտոնանկ անելու կոչ է արել
14.09.2026 | 13:59
Ավանեսյանը Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում է ծորակի ջուր չօգտագործել
14.09.2026 | 13:52
Էդ ե՞րբ ա 102-րդ ռազմաբազան մեզ տեր կանգնել, որ դուրս գալուց էլ անտեր ենք մնալու. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:45
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 13:38
Հայաստանում այսօր բռնաբարվում է գույքային իրավունքը․ Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:31
Երևանում և մի շարք մարզերում սեպտեմբերի 14-18-ը բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
14.09.2026 | 13:23
Ռոբերտ Քոչարյանը գտնվում է մենախցում, որևէ կալանավորի տեսնելու հնարավորություն չունի․ Սողոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:16
Շվեդիայի ընտրություններում առաջատարը սոցիալ-դեմոկրատներն են
14.09.2026 | 13:08
Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզաշապիկները՝ հայկական զարդագրության տարրերով
Բոլորը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը, որը հացադուլից հետո գտնվում է զինվորական հոսպիտալում, խարխլվել է բանտում նրա նկատմամբ անմարդկային վերաբերմունքի պատճառով։ Այս մասին ասել է նրա ընկերուհին՝ Ուկրաինայի Գերագույն ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության պատգամավոր Ելիզավետա Յասկոն, գրում է ՌԻԱ Նովոստին։

Շաբաթ Սաակաշվիլին դադարեցրել է 50-օրյա հացադուլը և հիմա բուժման կուրս է անցնում Գորիի զինվորական հոսպիտալում։

«Ցավոք, նա թույլ է, նրա առողջական վիճակը քայքայվել է անմարդկային վերաբերմունքից, ֆիզիկական և հոգեբանական բռնությունից հետո, որին նա ենթարկվել է Գլդանի բանտում, ունի տարբեր ախտանիշներ, որոնցից տառապում է։ Կարծում եմ, որ երկար ժամանակ կպահանջվի, որպեսզի նա վերականգնի առողջությունը»,- լրագրողներին ասել է Յասկոն։

Սաակաշվիլին ձերբակալվել էր հոկտեմբերի 1-ին Վրաստանում։ Այդ օրվանից նա հացադուլ էր հայտարարել։ Վրաստանի նախկին նախագահը հեռակա կարգով դատապարտվել էր բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու գործերով։ Առաջին դեպքում Սաակաշվիլին դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, երկրորդում՝ վեց տարվա։ Բացի այդ, նա ներգրավված է 2007 թվականի նոյեմբերի 7-ի ընդդիմության հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերության վրա հարձակման և պետբյուջեի միջոցների յուրացման գործերով, որոնք դեռ քննվում են դատարանների կողմից։

Սաակաշվիլին չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքներըը։ Նրա կողմնակիցները բողոքի ցույցեր են անցկացնում Վրաստանի տարբեր քաղաքներում՝ պահանջելով ազատ արձակել նախկին նախագահին։

Սակայն Վրաստանի իշխանությունները հրաժարվում են ազատ արձակել Սաակաշվիլիին. վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Սաակաշվիլին դեռ երկար կմնա բանտում և կկրի իր պատժի ողջ ժամկետը։

Տաթև Ֆռանգյան