Էլի՛ են ռազմական գործողություններ լինելու. ՀՀ-ն և Ադրբեջանը շատ լուրջ տարաձայնություններ ունեն, չեն համաձայնեցնում․ Դավիթ Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
14.09.2026 | 19:30
Հաջիևը տեղյակ չէր, ոնց են ցուցադրում ձեռագրերը. կրկնօրինակ էր և հրճվողների տգիտությունը երևաց․ Սամվել Մելիքսեթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 19:22
Պապիկյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են գործակցության հեռանկարներին առնչվող հարցեր
14.09.2026 | 19:08
«Արթիկ» ՔԿՀ-ի ծառայող է ձերբակալվել
14.09.2026 | 18:49
Ահազանգից երկու օր անց խոշտանգման ենթադրյալ դեպքի առթիվ վարույթ չի նախաձեռնվել. Խաժակ Թովմասյանը հաղորդում է ներկայացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 18:30
Այցը ցույց տվեց՝ ինչպես խաղաղությունը կարող է նոր հնարավորություններ ստեղծել Հարավային Կովկասի համար․ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը՝ գործերի հավատարմատարի Արցախ այցի մասին
14.09.2026 | 18:19
Փաշինյանն ու Բունդեսթագի պատվիրակությունը քննարկել են Հայաստան–Գերմանիա և Հայաստան–ԵՄ հարաբերությունները
14.09.2026 | 18:10
ԵՄ ներկայացուցիչը Երևանում է // Միացյալ Թագավորության երեք երկրներն անկախության գործընթաց կսկսեն․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 18:03
Սամվել Կարապետյանը 30-ից ավելի գիտական աշխատությունների հեղինակ է, դրանց ծանո՞թ եք․ Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը արտակարգ և լիազոր դեսպան, արևելագետ Դավիթ Հովհաննիսյանի հետ

-Պարո՛ն Հովհաննիսյան, եղել է միամիտ սպասում, որ նոյեմբերի 9-ով ավարտվում են պատերազմական գործողությունները։ Ինչ ստանալու էին ադրբեջանցիները, ստացան, և ռազմական բախումներն արդեն հետևում են, կողմերը գնում են ռեգիոնալ ապաշրջափակման ուղղությամբ: Սակայն շաբաթ չկա, որ Հայաստան-Ադրբեջան սահմանին բախումներ տեղի չունենան՝ զոհեր, վիրավորներ, գերեվարումներ։ Ոչ միայն Թուրքիան, այլև Ադրբեջանը պահանջներ են ներկայացնում ՀՀ-ին՝ միջանցք, սահմանազատում՝ իրենց կանոններով։ Ինչպե՞ս կարող է ՀՀ-ն դիմադրել այս ճգնաժամային դրության պահին, մի՞թե չկան լուծումներ, որոնք պետության շահերը կպաշտպանեն, քան պարզապես բոլոր պահանջները կատարելն է։

-Մեր հասարակությունը նման մանկամիտ մոտեցումներ չի ունեցել, բայց կար մի զգացում, որ ծանր դրությունը դադարեց և կար ապակողմնորոշվածություն, թե մենք ինչ աշխարհում ենք գտնվում, ով ում ինչն է, ինչ կապեր կան և ինչ կապեր չկան։ Չգիտես՝ ում պիտի վստահես, ումից ինչ պիտի սպասես՝ կա ապակողմնորոշվածություն։ Այս վիճակը կապված է աշխարհի խարխլման պատկերի հետ։ Ժամանակին պարզ էր՝ 1+1-ը հավասար է 2-ի, այսօր չգիտես՝ ինչ պետք է գումարես այդ 1-ին։ Սա հասարակության հիմնական պրոբլեմն է։ Եվ երկրորդ՝ ես չեմ համաձայնվի, որ իրենց թելադրած պայմաններն են, երկու փաստաթուղթ կա, որոնց մեջ չկան պարտադրող կետեր։ Կան նշված նպատակներ, բայց թե ինչ ճանապարհներով և ինչ պայմաններով պիտի հասնես այդ նպատակներին, նշված չի։

-Ինչպես ասում են՝ սատանան մանրուքների մեջ է, և Հայաստանի, Ադրբեջանի ու ռեգիոնալ խաղացողների հիմնական տարակարծություններն այդտեղ են՝ նպատակներին հասնելու միջոցների մեջ։ Այդպե՞ս է։

-Դրանք այնքան էլ մանրուքներ չեն, լրջագույն խնդիրներ են։ Հասկանալի է, որ ռազմական գործողությունների արագ դադարեցման հրամայականն այնքան ուժեղ էր, որպեսզի նոր կռիվ չսկսվի տարբեր հարթություններում, ուղղակի այդ հարցերը թողնվեցին հետոյին։ Եվ այդ հետոն ե՞րբ է, հիմա է՝ փաստաթղթերի մեջ նշված նպատակների ցանկը։ Եթե այս տրամաբանությամբ է շարունակվում, այդ նպատակներին պետք է հասնես։ Շատ բարդ է այդ նպատակներին հասնելու ճանապարհը, և ռազմական գործողությունները դրանով են պայմանավորված ու էլի են լինելու։ Կարելի է կապել նրա հետ, որ, իբրև թե, պետք է լիներ Մոսկվայի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումը, դա չեղավ, այդ պատճառով սկսվեցին ռազմական գործողություններ, այս ամեն ինչն այդքան կարևոր չէ։ Կարևորն այն է, որ միշտ լինելու են խնդիրներ, որոնց լուծման հետ կապված միշտ ճնշում է գործադրելու այս կամ այն կողմը։

-Ըստ Ձեզ՝ ռազմական գործողություններ էլի են լինելու, որովհետև Հայաստանին իջեցվող պահանջները կամ ապաշրջափակման պայմաններն այնպիսին են, որ իշխանությունը հասկանում է՝ դրանց կատարումը կարող է հարվածել իր հետագա պաշտոնավարմա՞նը։ Դուք կարծում եք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև առճակատումը շարունակվելո՞ւ է։

-Կա երկու հիմնական խնդիր՝ մեկը ապաշրջափակումն է, և մեկի համար դա միջանցք է, մյուսի համար՝ ուղղակի անցում, ճանապարհ, որը պետք է օգտագործվի։ Իսկ հաջորդ հարցը սահմանների ճշգրտումն է՝ դեմարկացիա և դելիմիտացիա, որ կողմերն ընդունեն հետագայում այդ սահմանները։ Սա լուրջ տարաձայնությունների առիթ է, և նույնիսկ լավ վիճակում գտնվող և բարիդրացիական հարաբերություններ ունեցող երկրները նման տարաձայնություններ ունենում են, լուծում են ինչ-որ ձևով կամ հետաձգում են։ Այս խնդիրները մեզ համար են կարևոր։ Մյուս կարևոր խնդիրը Արցախի՝ մնացած մասի պահպանումն է։ Մեզ համար առաջնահերթ նշանակություն ունի գերիների վերադարձի հարցը, դա նույնիսկ պատվի հարց է։ Իրենց համար հարցերը հայելային ձևով են՝ իրենց նպատակը միջանցքն է, հայազտումն իրենց համար չափազանց կարևոր խնդիր է, որ ամրագրվի տարածքների ադրբեջանական պատկանելիությունը, դեմարկացիան և դելիմիտացիան իրենց համար այլ տեսք ունի։ Այս պայմաններում գալ համաձայնության, չեմ կարծում, թե հնարավոր է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան