Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Երևանի քաղաքապետարանում մտադիր են հաշվել ամեն օր քաղաք մտնող մեքենաների թիվը․ դրա համար առաջարկում են տեսախցիկներ տեղադրել մայրաքաղաքի մուտքերի մոտ։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր հանձնարարեց ներկայացնել դրանց տեղադրման և տվյալների հավաքագրման ընթացքը։

«Երթևեկության խնդիրները պետք է լինեն մեր առաջնահերթությունը, և քաղաքապետարանը պետք է կենտրոնացած լինի այդ խնդիրների լուծման վրա»,- ասաց Ավինյանը։

Քաղաքապետարանն ուզում է արգելել մարզային տրանսպորտի կանգառը մայրաքաղաքում։ Հիմնավորումը հետևյալն է՝ մարզային տրանսպորտը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծում երթևեկության մեջ։

«Ասում ենք, որ ամեն կանգառում կանգնելով՝ փաստացի իրականացվում է զուգահեռ գործունեություն Երևան համայնքի տրանսպորտին և լրացուցիչ ծանրաբեռնվածություն։ Այդ թվում՝ ավտոբուսը երթևեկության մեջ, ինչը նույնպես ծանրաբեռնում է, որովհետև քննարկման ընդհանուր կոնտեքստը Երևան քաղաքում խցանումներն են»,- ընդգծեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

Նրա պարզաբանմամբ՝ Երևանում ուղևորափոխադրումներն իրականացվում են «Երևանի ավտոբուս»-ի, «Երևանի էլեկտրատրանսպորտ»-ի և «Երևանի մետրոպոլիտեն»-ի կողմից, և դրանք պետք է իրականացվեն համապատասխան համայնքից քաղաքի համապատասխան վայր։

«Երբ խոսում ենք սահմանափակումների մասին, դրանով ինչ-որ մեկի կյանքը դժվարանալու է, բայց հարցն այն է, թե նրա հեշտ կյանքը որքանով է այլ քաղաքացիների կյանքը դժվարացնում անարդարացիորեն»,- նշեց փոխքաղաքապետը։

Ի՞նչ մեխանիզմով է քաղաքապետարանն արգելելու միջքաղաքային տրանսպորտի կանգառը։

«Ընդհանուր տրամաբանությունն այն է, որ պետք է լինեն սահմանափակումներ և միջհամայնքային տրանսպորտը չպետք է գործի Երևանի տրանսպորտի տրամաբանությամբ․ լրացուցիչ պետք է քննարկենք»,- պարզաբանեց Գրիգորյանը։

«Վարորդի ընկեր» ՀԿ ղեկավար Տիգրան Քեյանը կարծում է, որ Երևանի խցանումների վրա մարզային տրանսպորտն էական ազդեցություն չունի, և երթևեկության խնդիրները պետք է լուծել այլ ուղղություններով։ Որպես օրինակ՝ Քեյանը մատնանանշում է հանրային տրանսպորտի համար առանձնացված գոտիների հարցը, որոնցից պետք է օգտվեն նաև մարզային տրանսպորտը և տաքսիները։

«Բոլոր երկրներում մեծ ավտոկայաններ կան, որ ավտոբուսները գալիս են, այդ ավտոկայաններում կանգնում են, բայց որևէ երկրում ես չեմ նկատել, որ այդ ավտոկայանը գտնվի քաղաքի ծայրամասում»,- նկատեց Քեյանը։

Այսօր քաղաքապետը նաև ասաց, որ հնարավոր է՝ երթևեկությանը չխոչընդոտելու համար փոքր կենտրոնի մի շարք փողոցներից կայանատեղիներն ընդհանրապես դուրս բերվեն։

«Երևանում փարքինգն աճող երթևեկության պայմաններում ամենամեծ խնդիրներից մեկն է։ Քաղաքի փոքր կենտրոնում ամենուրեք կայանատեղիների հասանելիությունը պարտադիր չէ»,- ընդգծեց Ավինյանը։

Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը չի բացառում, որ կարող են վարչարարություն իրականացնել համայնքային ուղևորափոխադրում իրականացնող ընկերությունների նկատմամբ։ Քաղաքապետի մամուլի քարտուղար Ջուլիետա Ազարյանն  ասաց, որ դեռ չեն տուգանել, հարցը քննարկման փուլում է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան