Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Սեպտեմբերի 14-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության և ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ESCAP) համագործակցությամբ Երևանում մեկնարկել է «Կայուն տրանսպորտային միջանցքների խթանումը՝ միջտարածաշրջանային և ներտարածաշրջանային փոխկապակցվածության ամրապնդման նպատակով» խորագիրը կրող կարողությունների զարգացման երկօրյա աշխատաժողով։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։

«Աշխատաժողովը նպատակ ունի խթանել քաղաքական երկխոսությունը, փորձի և գիտելիքի փոխանակումը, ինչպես նաև կարողությունների զարգացումը՝ Հարավային Կովկասի, Հյուսիսային և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում և դրանից դուրս կայուն տրանսպորտային երթուղիների զարգացման և առանցքային միջազգային տրանսպորտային միջանցքներով Արևելք–Արևմուտք կապակցվածության ամրապնդման ուղղությամբ։

Աշխատաժողովի բացմանը ելույթով հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։

Երկօրյա միջոցառման ընթացքում քննարկվելու են կայուն տրանսպորտային միջանցքների զարգացման առանցքային ուղղությունները: Մասնակիցները հնարավորություն կունենան իրականացնելու փորձի փոխանակում, քննարկելու տրանսպորտային միջանցքների զարգացման ընդհանուր մարտահրավերները և դիտարկելու դրանց արդյունավետությունը, դիմակայունությունն ու կայունությունը բարձրացնելու գործնական մոտեցումները։

Աշխատաժողովին մասնակցում են անդամ երկրների կառավարությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև տրանսպորտային օպերատորներ, մասնավոր հատվածի, գիտական շրջանակների, միջազգային կազմակերպությունների, զարգացման գործընկերների և ոլորտի այլ շահագրգիռ ներկայացուցիչներ»,- ասվում է հաղորդագրությունում։