Այցը ցույց տվեց՝ ինչպես խաղաղությունը կարող է նոր հնարավորություններ ստեղծել Հարավային Կովկասի համար․ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը՝ գործերի հավատարմատարի Արցախ այցի մասին

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

«Ժամանակավոր հավատարմատար Կարլոնը մասնակցել է Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից Խանքենդի (Ստեփանակերտ) և Շուշա (Շուշի) կազմակերպված այցին, որի ընթացքում նա և դիվանագիտական այլ առաքելությունների ղեկավարներ ծանոթացել են տարածաշրջանի մշակութային ժառանգությանը և տնտեսական առաջընթացին»։ Այս մասին ասվում է Բաքվում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ Ադրբեջանում ԱՄՆ գործերի հավատարմատար Էմի Կարլոնի՝ Արցախի տարածքներ այցի վերաբերյալ։

Նշվում է, որ «Խանքենդիում գործերի ժամանակավոր հավատարմատար Կարլոնն այցելել է  երկաթուղային և ավտոբուսային կայարանների համալիր, մշակութային կենտրոն, «Հաղթանակի» զբոսայգի, Խանքենդիի մարզադաշտ, Ղարաբաղի համալսարան և տեղական կարի ֆաբրիկա։ Շուշայում նա այցելել է կարևոր վայրեր, այդ թվում՝ Շուշիի նոր մզկիթը, Աշաղի Գովհար Աղա մզկիթը, քաղաքի կենտրոնական հրապարակ, ստեղծագործական կենտրոնը և Շուշայի պատմական ամրոցի պարիսպները»։

Հաղորդագրությունում Ստեփանակերտն ու Շուշին նշվում են ադրբեջանական տարբերակներով՝ Խանքենդի ու Շուշա։

«Այս այցը ցույց տվեց, թե ինչպես խաղաղությունն ու համագործակցությունը կարող են նոր հնարավորություններ ստեղծել տարածաշրջանային կապակցվածության, առևտրի, ներդրումների և Ադրբեջանի ու Հարավային Կովկասի բարգավաճման համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բաքուն հայաթափված Արցախի շրջաններ հերթական քարոզչական այցն էր կազմակերպել, այս անգամ՝ Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչների։

Հավելենք, որ Ադրբեջանի նախագահ օգնական Հիքմեթ Հաջիևը, որն ուղեկցել էր Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին  Արցախի տարածքներ, հայկական Գանձասարի ու Դադիվանք վանքերի անվանումները նախ նենգափոխել էր ու անվանել Գանջասար և Խուդավենք, նաև կեղծել պատմությունը՝ դրանք ներկայացնելով որպես «հնագույն աղվանական քրիստոնեական ժառանգության անբաժանելի մասը»։ Հաջիևը նշել էր, թե Գանձասարը հիմնադրել է 13-րդ դարում Կովկասյան Աղվանքի կառավարիչ Հասան-Ջալալը և  «օկուպացիայի տարիներին այդ հուշարձանները ենթարկվել են արտաքին միջամտությունների՝ կեղծ «վերականգնման» քողի ներքո, ինչը խաթարել է դրանց ճարտարապետական ​​իսկությունն ու սկզբնական կերպարը»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի