Ավստրիան եվրոպական առաջին երկիրն է, որը 2022թ․ փետրվարի 1-ից պատվաստումները պարտադիր է դարձնում

Լուրեր

30.07.2026 | 00:02
Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
29.07.2026 | 23:30
Շիրակի մարզում կիրականացվեն օդային սրսկումներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
29.07.2026 | 21:57
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր
29.07.2026 | 21:43
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ
29.07.2026 | 21:27
Լոռու մարզում հարսանյաց արարողությունից հետո 22 քաղաքացի թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ
29.07.2026 | 21:14
Ջանես Նազարյանի պատվին Բաքվում հնչել է ՀՀ պետական օրհներգը
29.07.2026 | 21:00
Փաշինյանը ծնեց և բուծեց ռուսամետ ընդդիմությանը․ Սամվել Կարապետյանին նա բերեց քաղաքական դաշտ. Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:51
Ադրբեջանում քաղաքացին դատապարտվել է 15 օրվա վարչական կալանքի՝ WhatsApp-ում Էրդողանի մասին գրառման համար
29.07.2026 | 20:38
Կապոցով փողեր, 263 ձերբակալված․ ՀԿԿ-ն ենթադրյալ ընտրակաշառքի գործերը հերթով դատարան է ուղարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:28
Զելենսկին հայտնել է, որ Ղրիմի հարցը դեռևս խաղաղության բանակցությունների մաս չի կազմում
Բոլորը

Ավստրիայի կանցլեր Ալեքսանդր Շալենբերգը հայտարարել է, որ COVID-19-ի դեմ պատվաստումը երկրում պարտադիր կդառնա 2022 թվականի փետրվարից, գրում է Politico-ն։

Սա առաջին եվրոպական երկիրն է և աշխարհում առաջիններից մեկը, որը պարտադիր է դարձնում կորոնավիրուսի դեմ պատվաստումը։

«Մեզ չի հաջողվել այնքան չպատվաստված մարդկանց պատվաստել, որքան բավարար կլիներ։ Ամենավերջին միջոցառումներն ավելացրել են ամենօրյա պատվաստումները, բայց դրանք բավարար չեն։ Երկար ժամանակ երկրում կոնսենսուս էր․ պարտադիր պատվաստումն անհրաժեշտ չէր, բայց մենք պետք է առերեսվենք իրականությանը»,- հայտարարել է Շալենբերգը:

Նա նաև հավելել է, որ Ավստրիայում երկուշաբթիից համազգային լոքդաուն կհայտարարվի՝ առավելագույնը 20 օրով։ Չնայած չպատվաստվածների համար արդեն իսկ առկա սահմանափակումներին՝ համազգային լոքդաունը կորոնավիրուսային վարակը զսպելու հաջորդ փորձն է, քանի որ հիվանդանոցները պայքարում են այն հաղթահարելու համար:

Տեղեկացվում է, որ համազգային լոքդաուն հայտարարելու որոշումը կայացվել է, քանի որ Ավստրիայում գնալով աճում է կորոնավիրուսի տարածման տեմպերը․ հինգշաբթի այստեղ գրանցվել է վարակի ավելի քան 15,000 նոր դեպք, մինչդեռ այս շաբաթվա սկզբին նոր դեպքերի թիվը եղել է 11,000: Սրա հետ մեկտեղ, Ավստրիայում պատվաստումների մակարդակը շատ ցածր է ԵՄ մյուս պետությունների համեմատ՝ մոտ 63 տոկոս:

Տաթև Ֆռանգյան