Բաքվում ՌԴ դեսպանը հայտարարել է, որ բարձր են գնահատում «3+3» ձևաչափի ստեղծման՝ Ադրբեջանի և Թուրքիայի առաջարկը

Լուրեր

30.07.2026 | 00:02
Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
29.07.2026 | 23:30
Շիրակի մարզում կիրականացվեն օդային սրսկումներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
29.07.2026 | 21:57
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր
29.07.2026 | 21:43
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ
29.07.2026 | 21:27
Լոռու մարզում հարսանյաց արարողությունից հետո 22 քաղաքացի թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ
29.07.2026 | 21:14
Ջանես Նազարյանի պատվին Բաքվում հնչել է ՀՀ պետական օրհներգը
29.07.2026 | 21:00
Փաշինյանը ծնեց և բուծեց ռուսամետ ընդդիմությանը․ Սամվել Կարապետյանին նա բերեց քաղաքական դաշտ. Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:51
Ադրբեջանում քաղաքացին դատապարտվել է 15 օրվա վարչական կալանքի՝ WhatsApp-ում Էրդողանի մասին գրառման համար
29.07.2026 | 20:38
Կապոցով փողեր, 263 ձերբակալված․ ՀԿԿ-ն ենթադրյալ ընտրակաշառքի գործերը հերթով դատարան է ուղարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:28
Զելենսկին հայտնել է, որ Ղրիմի հարցը դեռևս խաղաղության բանակցությունների մաս չի կազմում
Բոլորը

Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովը ռուս-ադրբեջանական փորձագիտական խորհրդի առաջին նիստին մի շարք հայտարարություններ է արել, այդ թվում՝ «3+3» ձևաչափի մասին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշենք, որ «Ադրբեջանա-ռուսական ռազմավարական հարաբերությունները՝ որպես Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության զարգացման և հեռանկարների կարևոր գործոն» թեմայով նիստը կազմակերպվել է Բաքվում Միջազգային հարաբերությունների վերլուծական կենտրոնի ու Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի կողմից։

«Հավատում եմ, որ ռուս-ադրբեջանական փորձագիտական խորհրդի նիստն ու նրա արդյունքներն իրենց ներդրումը կունենան մեր երկրների միջև կապերի հետագա զարգացմանը»,- ասել է ՌԴ դեսպանը։

Նա նշել է, որ երեկ կայացել է Ռուսաստանի ԱԳՆ Կոլեգիայի նիստը, որի ժամանակ ելույթ է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Վլադիմիր Պուտինն իր ելույթում նշեց ռուս խաղաղապահների հատուկ դերակատարումը տարածաշրջանում խաղաղության ապահովման գործում, խոսեց հաղորդակցությունների բացման կարևորության մասին։ Ռուսաստանը հանդես է գալիս հակամարտության երկարատև կարգավորման օգտին։ Ռուսաստանը հանդես է եկել Ադրբեջանի ու Հայաստանի միջև սահմանների դելիմիտացիա ու դեմարկացիա անելու առաջարկով»,- ասել է Բոչարնիկովը։

Նա նաև ընդգծել է, որ բարձր է գնահատում տարածաշրջանում «3+3» ձևաչափ ստեղծելու՝ Ադրբեջանի ու Թուրքիայի առաջարկը, և որ այն շատ կարևոր նախաձեռնություն է։
«Դրա համար կարևոր է, որ փորձագետները քննարկեն այդ բոլոր ուղղությունները։ Մենք բարձր ենք գնահատում նաև նոր ձևաչափը»,- ասել է ՌԴ դեսպանը։

Էմմա Չոբանյան