Դավաճանությունից ավելի է․ սարքեցին մեր գլխին, թե հայերն են մեղավոր՝ գերի ընկան․ Կրեմլը վաճառեց ՀՀ շահերը․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Factor TV-ն զրուցել է «Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի հետ

-Պարո՛ն Խուրշուդյան, Դուք տեսակետ եք հայտնում, որ դեռ մայիսին ադրբեջանական սադրանքի ժամանակ պիտի ՀՀ-ն պատասխաներ կրակով, այդ դեպքում չէր լինի նաև այս օրերի սադրանքները։ Բայց ես ուզում եմ հիշեցնել Նիկոլ Փաշինյանի բացատրությունը, որ ՀԱՊԿ-ից են մեզ հորդորել չկրակել։ Ինչպե՞ս եք սա մեկնաբանում։

-Ռուսաստանն այն ժամանակ էլ էր շահագրգռված ռազմական էսկալացիայով, բայց շահագրգռված էր ՀՀ իշխանությունների վրա ճնշմամբ։ Այս դեպքում, երբ մենք արդեն դիմադրում ենք, նա առավել ևս շահագրգռված չէ էսկալացիայով, որովհետև ինչքան էլ ինքը ինտերպրետացիա անի, որ տեսեք՝ մեր խաղաղապահների կարիքն ինչքան կա, մեր դիրքերն ամրապնդենք ու ավելի մնանք, բայց դա լրիվ հակառակն է նշանակում։ Իրականում դա նշանակում է, որ ինքն իր պարտականությունները չի կատարում։ Ինքն է նոյեմբերի 9-ի համաձայնության հովանավորը, իր վրա ինքն է վերցրել մենաշնորհը, ինչի մեջ իրեն մեղադրում են եռանախագահողները, և իր արդարանալու միակ ձևը պիտի լիներ այն, որ ապահովեր իր ստանձնածը։ Բայց ՌԴ-ն չի կարողանում ապահովել ո՛չ խաղաղությունն Արցախում՝ մեր խաղաղ բնակիչներին սպանում են, նաև՝ հայ-ադրբեջանական սահմանին, ո՛չ կոմունիկացիաներն են բացվում, ոչ մի բան չի կատարվել այդ փաստաթղթից։ Բացի այն, որ հայկական զորքերին ստիպել է դուրս գալ Քարվաճառից, Աղդամից ու Լաչինից, ուրիշ ոչ մի բան չի արել։

Նույնիսկ չի ապահովել այն կետը, որտեղ մենք կանգնած էինք՝ Խծաբերդը։ Խլեցին մեր ձեռքից Խծաբերդը, մի բան էլ շառ արեցին, որ ձեր զորքերն են մտել Ադրբեջանի պատասխանատվության գոտի, և Լավրովն էլ հաստատեց դա փաստորեն։ Դա դավաճանությունից էլ այն կողմ բան էր՝ սարքեցին ՀՀ-ի գլխին, որ ասեն՝ պատերազմից հետո են գերեվարվել, հայերն են մեղավոր, իրենք են մտել ուրիշի պատասխանատվության գոտի։ Էլ չեմ խոսում նրա մասին, որ Գորիս-Կապանի մի քանի հատված տրվեց Ադրբեջանին, երբ նման բան նախատեսված չէր նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։ Ինքը կատարել է բոլոր պահանջները, որ ներկայացրել է Ադրբեջանը, և չի ապահովել տարածաշրջանի անվտանգությունը, որի երաշխավորն ինքն էր։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան