«Մերժիր Սերժին» նախաձեռնությունը դրամահավաք է սկսել Սերժ Սարգսյանի թոշակի համար, չեն մոռացել նաև Սաշիկ Սարգսյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.03.2026 | 14:16
NBA-ում կրկնել են տպավորիչ ռեկորդ, որը սահմանվել էր 63 տարի առաջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.03.2026 | 14:06
Փարիզում մեկնարկել է Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովը. Փաշինյանը ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ է հրապարակել
10.03.2026 | 13:58
Թուրքիայում Patriot ՀՕՊ համակարգ է տեղակայվել՝ երկրի օդային տարածքի պաշտպանությանն աջակցելու համար
10.03.2026 | 13:50
Ավստրալիան ապաստան է տրամադրել կանանց Իրանի հավաքականի 5 ֆուտբոլիստի
10.03.2026 | 13:46
Ալիևը հաստատել է Նախիջևանի Սահմանադրության փոփոխությունները. Մոսկվայի և Կարսի պայմանագրերի հիշատակումները hանվել են
10.03.2026 | 13:42
Պարսից ծոցի երկրները հաղորդել են գիշերվա ընթացքում ավելի շատ հարձակումների մասին
10.03.2026 | 13:34
«Մենք փաստերը հիմա կներկայացնենք, իրանք էլ թող կպնեն իրանց գործին ու փորձեն հերքել»․ «Միասնության թևեր»-ի անդամը՝ ՀՀ տարածքում Ադրբեջանի նոր դիրքի շուրջ պնդման մասին
10.03.2026 | 13:25
Իրանն առաջարկել է համատեղ հետաքննել Թուրքիայի օդային տարածք մտած հրթիռների միջադեպերի վերաբերյալ
10.03.2026 | 13:19
Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
10.03.2026 | 13:08
Ապրիլի 1-ից կբարձրանա ԱՊՊԱ-ի հատուցումների առավելագույն սահմանաչափը
10.03.2026 | 13:00
Արարատի և Կոտայքի մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինի
10.03.2026 | 12:50
Բացահայտվել է մարտի 8-ին Քանաքեռ-Զեյթունում տեղի ունեցած սպանության դեպքը․ ՔԿ
10.03.2026 | 12:41
Թրամփը խոստացել է ընդունել Իրանի դպրոցի վրա հարձակման հետաքննության ցանկացած արդյունք
10.03.2026 | 12:34
Ամերիկայի գավաթ. Լևոն Արոնյանը դուրս է եկել եզրափակիչ
10.03.2026 | 12:25
Թրամփը հայտարարել է պատերազմը «շուտով» ավարտելու մասին // Փաշինյանը Ֆրանսիայում է․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

«Մերժիր Սերժին» քաղաքացիական նախաձեռնությունը Սերժ Սարգսյանին թոշակի ուղարկելու համար դրամահավաք է սկսում: Նախաձեռնության անդամները պնդում են՝ ապրիլի 9-ին, երբ լրանա Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը, նա այլևս քաղաքականություն չպետք է վերադառնա։ Իսկ դրամահավաք անցկացնելու միտքը ծագել է Սերժ Սարգսյանի և գիտնականների հանդիպման ժամանակ վերջինիս արած հայտարարությունից հետո:

«Միտքը հղացավ այն բանից հետո, երբ ԳԱԱ-ում Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե ինձ է փող պետք։ Կարծում եմ՝ սա ամենացինիկ վերաբերմունքներից մեկն է եղել գիտնականների նկատմամբ։ Ցանկացած մեկը կարող է ասել ինձ էլ է փող պետք, բայց այս ամենի պատասխանատուն հենց ինքն է»,- նշեց նախաձեռնության անդամ, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը։

Նախաձեռնության անդամները սահմանել են հավաքվող գումարի չափը՝ 10 դրամ, ամենաշատ հավաքագրվող գումարը կլինի 20 դրամը, թե ինչու՝ ունեն նաև դրա պատասխանը․ «20 դրամ հավաքելու դեպքում կեսը տալու ենք Սերժ Սարգսյանի եղբորը՝ Սաշիկ Սարգսյանին»։

Եթե գումար չհավաքվի, դա ևս մարդկանց վերաբերմուքն է արտահայտում, նշում են «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամները։ Իսկ հարցին, թե hանրապետականների պնդմամբ անփոխարինելի Սերժ Սարգսյանին թոշակի ճանապարհելով ում են տեսնում նրան փոխարինող, նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը պատասխանեց․ «Դա դեռ կորոշենք, բայց ամեն դեպքում ես կողմ եմ Սերժ Սարգսյանի ասածին, որ մեկ մարդը երկու անգամից ավելի չպետք է հավակնի իշխանության։ Ես հակված եմ հավատալու, որ նա չի խաբել ժողովրդին»։

Դավիթ Սանասարյանը նաև նշեց, որ պետք է ամեն քաղաքացի իր լուման ներդնի և իր երախտագիտությունը հայտնի Սերժ Սարգսյանին, քանի որ ոչ բոլոր երկրների նախագահներին է հաջողվում 10 տարիների ընթացքում կատարել այնպիսի քայլեր, որոնք արել է Սերժ Սարգսյանը․ «Ամեն մի երկրի ղեկավար չի կարող երկրի արտաքին պարտքը 6․8 միլիարդի հասցնել, ամեն մի երկրի ղեկավար չի կարող այնպես անել, որ երկրից շուրջ 400 հազար քաղաքացիներ 10 տարվա ընթացքում լքեն երկիրը, այնպես անի, որ քաղբանտարկյալները շատանան, այնպես կազմակերպի երկրի անվտանգությունը, որ հող կորցնենք, որ մեկ գիշերում երկիրը տանի ԵՏՄ հոտած միություն։ Պետք է գթասիրտ լինենք և ամեն մեկս իր 10 դրամը ներդնի նրա հանգստի համար»։

Դրամահավաքը կմեկնարկի վաղը, կշարունակվի նաև հաջորդ օրը՝ Կասկադում, Երիտասարդական մետրոյի շրջակայքում և Շենգավիթ համայնքում: Նախաձեռնության անդամները չեն շտապում հայտարարել, թե ինչպես են հավաքված գումարը փոխանցելու Սերժ Սարգսյանին, բայց հավաքագրվող գումարի չափի հետ կապված ակնկալիքներ ունեն․ «Սերժ Սարգսյանին երկար կյանք ենք մաղթում ու կարծում ենք, որ, եթե խնայողաբար ծախսի, կհերիքի մինչև կյանքի վերջ»։

Նախաձեռնության անդամները պայքարն անլրջացնելու մտավախություն չունեն: «Սա ամենալուրջ մոտեցումն է, Սերժ Սարգսյանի կատարած ավերածությունների մասին բոլորն էլ գիտեն, ոչ մեկի համար գաղտնիք չէ, սա կարծում եմ իր բնույթով լուրջ քայլ է»,- ասաց Արմեն Գրիգորյանը։

«Մերժիր Սերժին» նախաձեռնությունը կշարունակի իր ակցիաները։ Ապրիլի 9-ին կայանալիք հանրահավաքին էլ Սերժ Սարգսյանին խոստանում են նոր անակնկալներ։

Լիլիթ Շաբոյան