Պայթյուն Գյումրիում. հարուցվել է քրեական գործ․ ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Գյումրի քաղաքում գտնվող N զորամասին հարող տարածքում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։

Հիշյալ դեպքի վերաբերյալ 2021թ. նոյեմբերի 16-ին՝ ժամը 14:02-ին, ՀՀ ոստիկանության Կումայրի բաժին ահազանգել է զորամասի հերթապահը՝ տեղեկացնելով, որ նշված զորամասին հարող տարածքում պայթյուն է տեղի ունեցել:  Ըստ նույն օրը «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ստացված հաղորդման՝  Գյումրի քաղաքում գտնվող զորամասի պարսպի հարակից հատվածից «Կրծքավանդակի ծակված, արյունահոսող շնչող վերք, տրավմատիկ հեմոռագիկ շոկ» նախնական ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 18-ամյա երիտասարդ:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են վերոնշյալ երիտասարդի  հագուստները, նշանակվել են դատաբժշկական, դատապայթյունատեխնիկական փորձաքննություններ: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների ձեռնարկման արդյունքում  կատարված դեպքի մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով՝ համապատասխան հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:

Նախաքննությունը շարունակվում է: