Զինվորների կյանքն է ՀԱՊԿ-ում մնալու գինը․ ռուս-թուրքական այս թակարդից ՀՀ-ն պիտի դուրս գա․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.05.2026 | 23:35
Հենրիխ Մխիթարյանը՝ «Ինտեր» – «Վերոնա» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2026 | 23:22
«Կրասնոդարը» դարձավ Ռուսաստանի փոխչեմպիոն, Սպերցյանը գոլ խփեց վերջին տուրում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2026 | 21:47
Ըմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 21:23
Ժաննա Անդրեասյանն այցելել է մի շարք կրթական հաստատություններ, որոնք կառուցվել, վերակառուցվել և նորոգվել են «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում
17.05.2026 | 20:55
Ըմբիշ Էրիկ Ղազարյանը` Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 20:32
ՆԱՏՕ-ի ինքնաթիռները Լատվիայում օդ են բարձրացվել անօդաչու թռչող սարքի պատճառով
17.05.2026 | 19:49
Մենք մի հատ «ջարդված մատ» ունենք, անունը՝ Նիկոլ Փաշինյան, որը պետք է պոկենք և վռնդենք․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 19:17
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն են օգնության հասել
17.05.2026 | 18:48
Լսի՛, այ կալուգացի, ես քեզ ասել եմ` պետությունը կոկորդումդ ա մնալու, խռխռալու ես. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 18:38
Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն
17.05.2026 | 18:16
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աբովյանում․ՈՒՂԻՂ
17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Factor TVի հարցազրույցը Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի հետ

-Դուք իշխանություններին քննադատում եք, որ պրոռուսական քաղաքականության արդյունքում է այս սարսափը գալիս մեր գլխին, և չենք ստանում կոնկրետ աջակցություն Ադրբեջանի դեմ, բայց Փաշինյանը հաստատել է Ջո Բայդենի Ժողովրդավարության գագաթնաժողովին մասնակցության հրավերը: Եվ այդտեղ էլ ուրիշ բան են քննադատում՝ դու Ռուսաստանից ռազմական աջակցություն ես ակնկալում և գնում ես Ջո Բայդենի համաժողովին տեսակոնֆերանսով ելույթ ունենալու։ Լավ, գուցե սա մեր սուվերեն ընտրությունն է, դա ճիշտ է՝ օբյեկտիվ է, բայց ինչպե՞ս ես մեկից ռազմական աջակցություն ակնկալում և մյուսի համաժողովին մասնակցում։ Այս քննադատությունը ամենաշատն է, որ այս օրերին հնչում է:  

Ես չեմ մեղադրում Փաշինյանին ոչ մի բանի մեջ, ես ասում եմ, որ այս պայմաններում ընդդիմությունը պարտավոր է պետականությունը պաշտպանել, ընդհուպ մինչև պատերազմ գնալու պատրաստակամություն հայտնել: Ինչ վերաբերում է Բայդենի հրավերին, դա իրականում ամենակարևորն է, որովհետև Բայդենը գծեց նոր աշխարհաքաղաքական քարտեզ, և Հայաստանի տեղը այդ քարտեզում Արևմուտքի կողքին է։ Նա այնտեղ հրավիրում է Ուկրանիային, Վրաստանին և Հայաստանին, և չի հրավիրում Ռուսաստանին, Թուրքիային ու Ադրբեջանին: Ահա այն թեզը, որ տարիներ շարունակ պնդում եմ, որ մեր տեղն այնտեղ է, աշխարհը մեզ այնտեղ է տեսնում ու սպասում:

-Իսկ ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները Ռուսաստանից աջակցություն խնդրում, պարո՛ն Խզմալյան։

-Հենց դա է խնդիրը։ Ես նրանց տեղը լինեի՝ չէի խնդրի։ Նա, ըստ երևույթին, անում է այն քայլերը, որ, իր պատկերացմամբ, լավագույնս պաշտպանում են Հայաստանը հիմա։ Ես համարում եմ, որ դա այդպես չէ, բայց այս պահին ես չեմ քննարկում, ես միայն ասում եմ, որ ամեն օրվա համար, որ մնում ենք ԵՏՄ-ում և ՀԱՊԿ-ում, մեր զինվորների կյանքով ենք վճարում։ Դա է գինը, ցավոք։ Ես աղոթում եմ, աղաչում եմ, որ այդ օրը գա ժամ առաջ, որ մենք պաշտոնապես հայտարարենք, որ դուրս ենք գալիս այդ ռուս-թուրքական տանդեմից՝ թակարդից, այդ օրը կսկսվի Հայաստանի նոր պատմությունը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան