«Հակառուսական հիստերիա եթե կա, դրա հեղինակը իշխող մեծամասնությունը չէ»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2026 | 14:34
Հոկեյի կանանց ԱՄՆ-ի հավաքականը պաշտպանել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 14:25
Տենց «շյուստրի» քա՞նի եղբայր եք. մեզ մանդատ են տվել, քանի որ դեմ ենք. Քրիստինե Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 14:13
Ադրբեջանում առաջարկել են դադարեցնել ռուսերենով կրթության ֆինանսավորումը պետբյուջեից
17.11.2026 | 14:04
Ասում եք` հլը սպասեք, ՌԴ-ն ձեզ գցելու է Զելենսկու վիճակի մեջ, հետո գնում ՌԴ ասում` արա՛, քո քայլն է․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 13:53
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
17.11.2026 | 13:50
Ճապոնիան կործանիչներ է օդ բարձրացրել՝ ի պատասխան ռուսական ինքնաթիռի կողմից օդային տարածքի խախտման
17.11.2026 | 13:50
Ռուբինյանը պայման առաջարկեց. կողմ ենք քվեարկում ձեր հայտարարությանը, դուք՝ Սահմանադրության նախագծին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 13:42
Գեղամ Մանուկյանն արձագանքեց Վահագն Ալեքսանյանի՝ Քոչարյանի և Հեյդար Ալիևի մտերմության մասին ռեպլիկին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 13:37
Քոչարյանը միակն է ՀՀ-ում, որ Հեյդար Ալիևից երաշխավորագիր է ստացել. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 13:35
Հայ ծանրորդները կմասնակցեն Օլիմպիական վարկանշային մրցաշարի
17.11.2026 | 13:26
Եվրոպայի համար կարևոր է՝ թույլ չտալ Ռուսաստանի ազդեցության ուժեղացումը Հարավային Կովկասում․ Գերմանիայի ԱԳ նախարար
17.11.2026 | 13:19
Էդգար Ղազարյանը Արթուր Սարգսյանի բացակայության վերաբերյալ հարցեր ուղղեց. Ռուբինյանը չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 13:16
Գևորգ Ստեփանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.11.2026 | 13:15
Արմեն Գրիգորյանին ՔՊ-ից հեռացնելու հարց չի քննարկվում. Հասմիկ Հակոբյան
17.11.2026 | 13:07
Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում վնասվել է երկու կամուրջ
Բոլորը

Բոլորիս համար ակնհայտ է, որ Հայաստանում հակառուսական հիստերիա եթե նույնիսկ կա, դրա հեղինակն իշխող մեծամասնությունը չէ։ Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ–ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի հարցին։

Մամիջանյանը նշել էր, որ երեկ ԱԺ նիստի ժամանակ հակառուսական մտքեր էին հնչում իմքայլական պատգամավորների կողմից և հետաքրքրվել՝ արդյո՞ք համաձայնեցված է եղել Փաշինյանի հետ։

«ԱԺ ամբիոնից հնչած մտքերը լրացուցիչ մեկնաբանության կարիք չունեն։ Սակայն մենք ասել ենք և կառավարության ծրագրում հստակ գրված է` հայ – ռուսական ռազմավարական գործընկերությունը մեր անվտանգության համակարգի առանցքային գործոններից է, և ՀԱՊԿ-ն այն անվտանգային համակարգն է, որին մենք անդամակցում ենք:

Հույս ունենք և աշխատում ենք այն ուղղությամբ, որպեսզի ՀԱՊԿ–ի` նման իրավիճակներում նախատեսված մեխանիզմները գործարկվեն։ Եթե դրանց գործարկվելու հետ կապված խնդիրներ կան, ապա,  հարցն այն է, որ այդ մեխանիզմները նախատեսվել են, սակայն նախկինում գործարկվելու առիթ չի եղել. առաջին անգամ է, որ նման իրադրություն է ստեղծվել: Եվ այդ իրադրությունը մանրամասն մեր գործընկերների հետ անհոգնել քննարկում ենք և ամեն ինչ անելու ենք, որպեսզի անվտանգային մեխանիզմները աշխատեն պատշաճ ձևով, պատշաճ ընթացակրգերով և պատշաճ ժամանակներում»,- նշեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: