ՏՏ ոլորտի գործունեությունը պետք է լինի ի նպաստ մարդկության․ կայացել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի հանձնման արարողությունը

Լուրեր

22.04.2026 | 21:01
Մարտին Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
22.04.2026 | 20:59
Robust Armenia 2026․ Բիզնեսը բնության դե՞մ է, թե՞ կողքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 20:43
Ուկրաինան վերսկսել է նավթ մղել «Դրուժբա» խողովակաշարով
22.04.2026 | 20:30
Փաշինյանն ու Ալիևն ասում են՝ խաղաղություն է հաստատված․ եթե այդպես է՝ ինչո՞ւ պայմանագիրը չի ստորագրվում․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 20:27
Ըմբիշ Սուրեն Աղաջանյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
22.04.2026 | 20:21
Ավանի անձավաբուժարանը հոսանքազրկվել է. փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու
22.04.2026 | 20:14
Բյուրեղավանում խմելու ջրի հետ կապված որևէ շեղում ընկերությունը չի հայտնաբերել. «Վեոլիա ջուր»
22.04.2026 | 20:00
Ինչու Հայաստանը չի ստանում իր միլիոնները․ ովքեր են «Շանսի-Նաիրիտ»-ի գործարքի հետևում
22.04.2026 | 19:53
Ադրբեջանում դատարանը ռուս ծրագրավորողին 4 տարվա ազատազրկման է դատապարտել
22.04.2026 | 19:46
Պապիկյանն այցելել է Վրաստանի Ազգային հերոս Մարիամ Մակաշվիլիի անվան զինվորական վերականգնողական ծառայություն
22.04.2026 | 19:38
«Երևանի գինու օրերը» և խորհրդարանական ընտրությունները կհամընկնեն․ ինչո՞ւ փառատոնի օրերը չեն փոխվել
22.04.2026 | 19:30
Անհամաչափ ուժի կիրառում, անպատժելիություն․ ինչ է ասված ՀՀ ոստիկանության մասին միջազգային զեկույցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 19:19
Բռնության նոր դեպք ավտոբուսում
22.04.2026 | 19:10
Հենրիխ Մխիթարյանը հրապարակում է արել ջահերով երթի վերաբերյալ․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
22.04.2026 | 19:00
Ադրբեջանը հողին է հավասարեցրել Ստեփանակերտի գլխավոր եկեղեցին, ԱԳՆ-ն ծպտուն չի հանում, սուս մնալով չի լինի խաղաղություն․ Էդմոն Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նոյեմբերի 17-ին կայացել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի հանձնման արարողությունը: 2020 թվականի պետական մրցանակին է արժանացել «Սինոփսիս» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր համատնօրեն դր. Չի-Ֆուն Չանը․ տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից։

Մրցանակը ականավոր գիտնականին հանձնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Մրցանակի հանձնման հանդիսությանը ներկա էին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը, ՀՀ պետական մրցանակաբաշխության կոմիտեի նախագահ Հովիկ Մուսայելյանը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, ոլորտի ներկայացուցիչներ։

Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Չի-Ֆուն Չանին, նշել, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանն ունի խոսք և գործ ունի անելու, և աշխարհի մեծերին այստեղ հյուրընկալելը դրա լավագույն ապացույցներից է:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ Չի-Ֆուն Չանի համագործակցությունը Հայաստանի հետ, հայկական տեխնոլոգիական ընկերությունների հետ ապագա կունենա: «ՀՀ կառավարության համար այդ համագործակցությունը շատ կարևոր է, որովհետև ՏՏ ոլորտը և տեխնոլոգիական զարգացումը մեր առաջնահերթություններից է, ինչն արտացոլված է ՀՀ կառավարության ծրագրերում, այդ թվում՝ կրթական: ՏՏ ոլորտի ընկերությունների հետ համագործակցությունը նույնպես այդ առաջնահերթություններից է»,-ասել է Արայիկ Հարությունյանը:

Չի-Ֆուն Չանը շնորհակալություն է հայտնել և ընդգծել, որ անչափ հպարտ է այս մրցանակին արժանանալու համար։

«ՏՏ ոլորտի գործունեությունը պետք է լինի ի նպաստ մարդկության: Մենք, որպես մասնագետներ, պետք է համակարգեր կառուցենք, որոնք պետք է լինեն անվտանգ, վստահելի և

ապահով»,-ասել է Չի-Ֆուն Չանը: «Սինոփսիս» ընկերության նախագահը նաև շնորհակալություն է հայտնել հայաստանյան մասնաճյուղի թիմին՝ համատեղ և արդյունավետ աշխատանքի համար:

Այնուհետև տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակին նվիրված հատուկ ծրարի և փոստային բացիկի մարման արարողությունը։

Փոստային բացիկի մարումն իրականացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, ՏՏ ոլորտում պետական մրցանակի դափնեկիր Չի-Ֆուն Չանը և Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Ծրարի վրա պատկերված է 2020թ. ՏՏ ոլորտում պետական մրցանակի 11-րդ դափնեկիր Չի-Ֆուն Չանը, փոստային բացիկի նամականիշի վրա մրցանակակրին տրվող ոսկե մեդալն է, իսկ փոստային բացիկի վրա՝ 2021թ. ՏՏ ոլորտում պետական մրցանակին արժանացած ամերիկացի գյուտարար, ինժեներ և մաթեմատիկոս Վիլլիամ Դանիել Հիլլիսը, 2020թ. մրցանակակիր Չի-Ֆուն Չանը, և 2019թ. մրցանակակիր, ճապոնացի գիտնական, «Origami World» տեսության հեղինակ Տակեո Կանադեն: