«Ձեր տեղը քրեակատարողականում է»․ վիճաբանություն՝ ԱԺ-ում․ Ալեն Սիմոնյանը նկատողություն հայտարարեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.12.2025 | 11:42
Այսօր Ադրբեջանից Հայաստան կառաքվի բենզինի առաջին խմբաքանակը
18.12.2025 | 11:38
Նման տեղերից մարդկանց պետք է էվակուացնենք. Փաշինյանը` հատակագծից դուրս կառուցված տների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 11:33
Մայր Աթոռը հորդորում է հանդարտություն պահպանել․ հայտարարություն՝ կայանալիք հավաքից առաջ
18.12.2025 | 11:25
Warner Bros.-ը մերժել է Paramount-ի 108 միլիարդ դոլարի առաջարկը
18.12.2025 | 11:11
Լուիս Սուարեսը նոր պայմանագիր է կնքել «Ինտեր Մայամիի» հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
18.12.2025 | 10:50
Թուրքիայում Մարմարա ծովը  ափից նահանջել է մոտ 20 մետր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 10:37
Երևանում անտուն շների կացարան կկառուցվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 10:21
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 18-ի դրությամբ
18.12.2025 | 10:05
Հունգարիայի առաջնության առաջատարը ցանկանում է ձեռք բերել Հայաստանի հավաքականի դարպասապահին
18.12.2025 | 10:00
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է Մայր Աթոռում նախատեսված հավաքի ընթացքում զերծ մնալ սադրիչ և հակաիրավական գործողություններից
18.12.2025 | 09:45
«Նուբարաշեն» ՔԿՀ-ին նոր շենք հատկացնելու խնդիրը պետք է լուծել շուտափույթ եղանակով․ ՄԻՊ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
18.12.2025 | 09:33
Երևան-Երասխ ավտոճանապարհին մառախուղ է
18.12.2025 | 01:35
Տհաճ միջադեպ՝ Արման Ծառուկյանի մենամարտի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 01:18
ACBJJ 20․ Արման Ծառուկյանի մրցակիցը հանձնվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բոլորիս համար ակնհայտ է, որ Հայաստանում հակառուսական հիստերիա եթե նույնիսկ կա, դրա հեղինակն իշխող մեծամասնությունը չէ։ Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ–ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի հարցին։

Մամիջանյանը նշել էր, որ երեկ ԱԺ նիստի ժամանակ հակառուսական մտքեր էին հնչում իմքայլական պատգամավորների կողմից և հետաքրքրվել՝ արդյո՞ք համաձայնեցված է եղել Փաշինյանի հետ։

«ԱԺ ամբիոնից հնչած մտքերը լրացուցիչ մեկնաբանության կարիք չունեն։ Սակայն մենք ասել ենք և կառավարության ծրագրում հստակ գրված է` հայ – ռուսական ռազմավարական գործընկերությունը մեր անվտանգության համակարգի առանցքային գործոններից է, և ՀԱՊԿ-ն այն անվտանգային համակարգն է, որին մենք անդամակցում ենք»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը հավելեց, որ հույս ունի և աշխատում են այն ուղղությամբ, որպեսզի ՀԱՊԿ–ի` նման իրավիճակներում նախատեսված մեխանիզմները գործարկվեն։ Եթե դրանց գործարկվելու հետ կապված խնդիրներ կան, ապա, ըստ վարչապետի, հարցն այն է, որ այդ մեխանիզմները նախատեսվել են, սակայն նախկինում գործարկվելու առիթ չի եղել. առաջին անգամ է, որ նման իրադրություն է ստեղծվել։

Հայկ Մամիջանյանը արձագանքեց և դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին նշեց. «Դուք քիչ առաջ նշեցիք, որ չկրակելու հրաման տվողը պետական դավաճան է: Դուք կես տարի առաջ նշելէիք՝ Սև լճի 30 տոկոսի համար հո պատերազմ չէի սկսելու։ Պետական դավաճանությունը «պոզով-պոչով» չի լինում, հենց այսպես է լինում: Ու լավ է, որ ձեր արդարադատության նախարարը նախաձեռնել է վերանորոգումներ քրեկաատարողական հիմնարկներում, որովհետև ձեր ապագան հաստատ այնտեղ է անցնելու»:

Իշխող ուժի պատգամավորներ վրդովվեցին։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրահանգեց անջատել խոսափողը:

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ վատ լուր ունի. «ՀՀ չորս քրեկատարողական հիմնարկներում եղել եմ, և ամենևին վատ չեմ զգացել ինձ քրեկատարողական հիմնարկներում»։

Փաշինյանի խոսքին արձագանքեց Աննա Մկրտչյանը, պատգամավորները փորձեցին զսպել Մկրտչյանին՝ ասելով՝ «Հերիքա հիմար-հիմար խոսաս»: Ի պատասխան՝ Մկրտչյանը հայտնեց, որ հիմարների հետ է նստած դահլիճում։

Մանրամասները՝ տեսանյութում: