Երեկվա գործողություններից հետո տարածքային փոփոխություն չկա․ 41 ք/կմ-ը մայիսի 12-ից հետո է ձևավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Մայիսի 12-ից սկսած ադրբեջանցիները ներխուժել են ՀՀ տարածք և օկուպացրել 41 քառ. կմ։ Նախօրեին ևս ագրեսիա են կիրառել ՀՀ-ի նկատմամբ։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր վահագն Ալեքսանյանի այս դիտարկմանը, նշեց, որ երեկվա գործողությունների հետևանքով «բալանսը» ոչ մի ձևով չի փոխվել։

Փաշինյանն ընդգծեց, որ մայիսի 12-ից հետո Ադրբեջանի և ՀՀ ԶՈՒ-երի դիրքերը շախմատաձև դասավորված են՝ երբեմն «մխրճված մեկը մյուսի մեջ անտրամաբանական ձևերով։

Վարչապետը հավելեց, որ մայիսի 12-ից առաջ էլ ՀՀ շուրջ 40 և ավելի քառ. կմ տարածք եղել է Ադրբեջանի վերահսկողության տակ՝ առաջին պատերամզի հետևանքով։

«Առաջին պատերազմի արդյունքով նաև Սովետական Ադրբեջանի տարածքներ կան, որոնք գտնվել են և գտնվում են Հայաստանի վերահսկողության ներքո։ Ըստ էության՝ այս հանգամանքների բերումով է, որ կարևորվում է սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը։

Երբ ասվում է, որ Ադրբեջանը մեր տարածքները օկուպացրել է, միջին վիճակագրական ռեակցիան հետևյալն է՝ «այո այդպես է, բայց այնպես չէ, որ միանշանակ բալանս կա։ Տարածքներ կան, որ ձեր վերահսկողության ներքո են, բայց չպետք է լինեին և կան, որ Ադրբեջանի վերհսկողության տակ չպետք է լինեին»,- նշեց Փաշինյանը:

«Բալանսի առումով ոչ մի բան չի փոխվել։ Կան ներխուժված հատվածներ, որոնցում մենք և ադրբեջանցիները ունենք դիրքեր։ Նախկինում էլ ունեինք, հիմա էլ ունենք։ Այս ընթացքում դիրքերի բաշխվածությունը փոխվում է։ Մենք ենք գնում ուրիշ տեղ դիրք դնում, որի արդյունքում իրենց ինչ որ դիրքերի գոյությունը անիմաստ է դառնում, հանում են, տանում են ուրիշ տեղ են դնում՝ նույն տարածքի մեջ։ Ո՛չ ավելի խորացել են, ո՛չ էլ ավելի չեն խորացել»,- հայտնեց վարչապետը:

Փաշինյանի խոսքով՝ ըստ էության առաջխաղացում չկա, կա պարզապես դիրքային փոփոխություններ՝ նույն տարածքում: Փաշինյանը հավելեց, որ նախկինում էլ մենք նման իրավիճակ ունեցել ենք և ունենք. «Քանի դեռ այդ հարցերը կան, միջազգային հանրությունը դա դիտում է որպես լարվածության աղբյուր և ակնկալիք ունի, որ կողմերը հարցը քննարկեն, լուծման բանաձևերը կգտնեն ու կդնեն ռելսերի վրա, իրենք էլ ընդունում ու ընկալում են միջազգային հանրության այդ ուղերձը»։

«Ինչքան էլ ծանր քննադատության արժանացա ժամանակին, այն փաստաթուղթը որ դրված է սեղանին, ես պատրաստվում եմ ստորագրել։ Ներքաղաքական աղմուկի պատճառով պրոցեսը խափանվեց։ Դրանից հետո երկու անգամ եղել է առաջարկներ՝ սկսելու և մենք համաձայնել ենք գործընթացը սկելու։ Այդտեղ գաղտնիք չկա»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: