Կրեմլն արձագանքեց․ նոր պատերազմն ինչպե՞ս կանխել․ զրույց Հայկ Սուքիասյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 16:02
Խոսել եմ Հաջիևի հետ. Ալեն Սիմոնյանը` Գանձասարի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:53
FIA-ն ներկայացրել է Ֆորմուլա-1-ի օրացույցը 2027-ին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
16.09.2026 | 15:19
ՄԻՊ-ում քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների խնդիրները
16.09.2026 | 15:15
Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:10
TRIPP-ի համաձայնագիրը չի հակասում Սահմանադրությանը // Օսիպյանի գործով դատաքննությունը սկսվել է․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 15:00
Վարսավիրանոցից են օգտվում, սրճարաններից. Ֆարմանյանը` 102-րդ ռազմաբազայի և իր նշած 15 հազար աշխատատեղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:57
Արմավիրում տղամարդը ծեծել է մորը և դանակահարել նրան օգնության հասած անձին․ ՔԿ
16.09.2026 | 14:51
Երևանում երեք կառուցապատողի մոտ բացահայտվել է 2.43 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն
16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքագետ Հայկ Սուքիասյանի հետ

Վերջին տեղեկությունը եկավ Կրեմլից. Պուտինի խոսնակը՝ Դմիտրի Պեսկովը հայտնում է, որ իրավիճակի կայունացման միակ ճանապարհը եռակողմ հայտարարությունների կատարումն է։ Նա հայտարարում է, որ Պուտինի, Ալիևի և Փաշինյանի եռակողմ շփման համար անհրաժեշտ է բոլոր կողմերի պատրաստակամությունը և համաձայնությունը։ Եթե վերջին ամիսների ինֆորմացիան էլ գումարենք այս հայտարարությանը, ապա կհիշենք, որ ռուսական կողմն արդեն իսկ որպես հաստատուն փաստ էր ներկայացրել նոյեմբերի 9-ին կամ դրա շրջակայքում Ալիև-Փաշինյան-Պուտին հանդիպումը,  սակայն վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ հայկական կողմի համար կարևոր է այդ հանդիպումից սպասվող արդյունքը, օրակարգը, ինչպես նաև այդ հանդիպման սիմվոլիկան։ Հիմա ի՞նչ է սա նշանակում:

Նախ՝ դա հերթական տափակ հայտարարությունն է նոյեմբերի 9-ի կետերը կատարելու վերաբերյալ, և այդպիսի մի տափակ հայտարարություն էլ մենք կարող ենք անել՝ դո՛ւք էլ կատարեք ձեր պարտավորությունները: Ինչպես տեսնում ենք՝ Հայաստանի Հանրապետությունը գերազանցիկի նման կատարում է իր պարտականությունները, Ռուսաստանը թող հայտարարի, թե ինքը ինչու է կիսատ-պռատ կատարում իր պարտականությունները, որովհետև իր ներկայությամբ գնդակահարում են քաղաքացիական անձանց, հետևապես իր խաղաղարարության գործընթացը պետք է մեկնաբանի՝ արդյո՞ք խաղաղարարության միջազգային շրջանակներին համապատասխանում է, թե՞ ոչ: Իր պարտականությունները չի կատարում նաև Ադրբեջանը կամ կատարում է կիսատ-պռատ։ Բայց կա երկրորդ հարցը՝ ի՞նչ կապ ունի այդ հայտարարությունը Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժելու հետ։

-Ասում են՝ իրավիճակը կկայունանա, ադրբեջանցիները չեն ներխուժի, եթե եռակողմ հանդիպումը տեղի ունենա:

-Եռակողմ հայտարարությունները մեծապես վերաբերում են Արցախին և պատերազմի դադարեցմանը, կա մեկ-երկու դրույթ, որ վերաբերում է ընդհանրապես տարածաշրջանի ապաշրջափակմանը, բայց իրենք պետք է հասկանան, որ դա շատ երկար գործընթաց է, և իրենք դա շատ լավ են հասկանում, Հայաստանը իր պարտավորությունները կատարել է և կատարում է: Հետևապես, դա հերթական տափակ հայտարարությունն է, բայց նաև հերթական ապացույցն է այն բանի, որ Ռուսաստանը խուսափում է կատարել իր վրա դրված դաշնակցի պարտականությունները:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան