Ռուսական զորքը ՀՀ-ի ղեկավարման ներքո պիտի լիներ արդեն․ ՌԴ-ն չի ուզում Ադրբեջանի դեմ պատերազմել․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.04.2026 | 22:21
Վրաստանում հատուկ վիզա կգործի «թվային քոչվորների» համար
16.04.2026 | 22:08
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.04.2026 | 21:54
Մուստաֆաևը հայտարարել է, որ Արաքսի վրայով Աղբենդի կամուրջը շուտով կհանձնվի շահագործման
16.04.2026 | 21:40
Նամականիշ՝ նվիրված «Հայկական ժառանգություն. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» թեմային
16.04.2026 | 21:27
ԱՄՆ զորքերը պատրաստ են վերսկսել մարտական ​​գործողությունները. Հեգսեթը զգուշացնում է Իրանին
16.04.2026 | 21:14
Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանի տնտեսությունում ֆրանսիական կապիտալով ընկերությունների ներգրավվածությունը
16.04.2026 | 21:00
Կառավարությունը շեշտում է՝ եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ԵՄ-ից աջակցության փաթեթներ ունի՝ մեղմելու հետևանքը․ Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2026 | 20:50
Հռոմի պապը քննադատել է «բռնակալներին», որոնք միլիարդներ են ծախսում պատերազմների վրա
16.04.2026 | 20:42
Ընտրակաշա՞ռք, թե՞ աշխատավարձ․ «Ուժեղ Հայաստան»-ից 14 անձ է ձերբակալվել, նոր գաղտնալսում է հրապարակվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2026 | 20:30
Եթե նույնիսկ հաղթի Սամվել Կարապետյանը, նա վերադարձնելո՞ւ է Ղարաբաղը․ Սերգեյ Մարկեդոնով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2026 | 20:18
Եվրոպայում վեց շաբաթվա ավիացիոն վառելիքի պաշար է մնացել․ Միջազգային էներգետիկ գործակալություն
16.04.2026 | 20:00
Ադրբեջանին ռազմական էսկալացիայի սցենարը հետաքրքիր չէ, եթե մենք ԼՂ-ի հարցը չենք բարձրացնում․ Սամվել Մելիքսեթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2026 | 19:49
Զինված հարձակումներից հետո Թուրքիայի բոլոր դպրոցներում ոստիկաններ են տեղակայվել
16.04.2026 | 19:40
Բաքուն պարզաբանել է, թե Հայաստանից ինչ ներմուծման մասին է խոսքը
16.04.2026 | 19:31
Մբապեն ռեկորդներ է սահմանել «Ռեալում» ու Չեմպիոնների լիգայում, գերազանցել է Մեսիի ցուցանիշը
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի հետ:

-Ինչո՞ւ է Ադրբեջանը սանձազերծել այս ագրեսիան ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ, ո՞րն է Ադրբեջանի կողմից նախաձեռնված այս սադրանքի նպատակը:

-Ակնհայտ է, որ դա փարիզյան հանդիպումների արձագանքն է: Այսինքն՝ այդ գործողությունները մեկնարկեցին այն բանից հետո, երբ Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, ինչպես նաև եղան այլ հանդիպումներ Ֆրանսիայի արտգործնախարարի հետ, նաև հանդիպումներ ունեցան ՌԴ պաշտպանության նախարարի հետ… Շոյգուն և Լավրովը Ֆրանսիայում էին գտնվում, և հասկանալի է, որ այս ամենը կապված է Մինսկի խմբի հովանու ներքո պատրաստվող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այն բանաձևի նախագծի հետ, որը, ըստ էության, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանն արդեն համաձայնեցրել են միմյանց հետ և արդեն հասել է Հայաստանի և Ադրբեջանի հետ համաձայնեցման պահը:

3+2 ձևաչափը ենթադրում է, որ համանախագահներն ինչ-որ առաջարկի շուրջ կոնսենսուսի են գալիս, որից հետո առաջարկում են ՀՀ-ին և Ադրբեջանին՝ միանալ այդ առաջարկին։ Նախապատրաստվում է բանաձև, ըստ որի՝ Արցախում պետք է հաստատվի ՄԱԿ-ի մանդատի կառավարում, այսինքն՝ միջազգային վարչակազմ, Ադրբեջանը պետք է դուրս գա Շուշիից և Հադրութից, նախկին ԼՂԻՄ-ի սահմանների շուրջ պետք է ստեղծվի անվտանգության գոտի, պետք է տեղակայվեն միջազգային խաղաղարար ուժեր։ Ադրբեջանն այդ առաջարկին համաձայն չէ և արձագանքում է ռազմական գործողություններով… Դա նշանակում է պատերազմի վերսկսում։ Կարո՞ղ են Ադրբեջանին սանձել, իհարկե՝ կարող են: Հայաստանն ինքնուրույն կարող է, բայց հերթական անգամ անպատրաստ ենք, որովհետև պատրաստվում էինք խաղաղության և ոչ թե պատերազմի վերսկսման։ Ռուսական զորքը ՀՀ-ի ղեկավարման ներքո պիտի լիներ արդեն: ՌԴ-ն չի ուզում Ադրբեջանի դեմ պատերազմել:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան