ՌԴ-ն փորձարկել է ուղիղ խոցման հակաարբանյակային հրթիռ՝ վտանգելով Միջազգային տիեզերակայանի անձնակազմին

Լուրեր

19.12.2025 | 16:20
Ադրբեջանից Հայաստան է ժամանել նավթամթերքով բեռնված գնացքը
19.12.2025 | 16:18
TikTok-ն իր ամերիկյան ստորաբաժանումը վաճառելու գործարք է կնքել
19.12.2025 | 16:09
Ադրբեջանի Մեջլիսը դատապարտել է Բաքվի դեմ Եվրախորհրդարանի բանաձևը
19.12.2025 | 15:58
Մինչև տարեվերջ նախատեսվում է ապամոնտաժել Սևանա լճի ափամերձ տարածքներում տարբեր անձանց պատկանող 10 կառույց
19.12.2025 | 15:50
Մայր Աթոռը՝ Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող եպիսկոպոսների դիմումի ընթացքի մասին
19.12.2025 | 15:47
Հանրային մեղադրողն ընթերցեց Հովիկ Աղազարյանի մեղադրանքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 15:39
Ովքեր են դուրս եկել Գերագույն հոգևոր խորհրդի կազմից. հայտնի են նոր անդամները
19.12.2025 | 15:32
Պուտինը ԵՄ-ի կողմից ռուսական ակտիվների հնարավոր բռնագրավումը «կողոպուտ» է անվանել և խոսել ծանր հետևանքներից
19.12.2025 | 15:25
Ըստ պաշտպանի՝ Աղազարյանի նկատմամբ նոր հետապնդում է հարուցվել՝ առանց անձեռնմխելիությունը հաղթահարելու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 15:21
Ով է լինելու «Բարսելոնայի» հիմնական դարպասապահը Տեր Շտեգենի վերադարձից հետո
19.12.2025 | 15:16
Ադրբեջանական նավթը ՀՀ է հասել // Ֆինանսական խարդախության զոհերը նստացույց են անում ՔԿ-ի դիմաց․ ԼՈՒՐԵՐ
19.12.2025 | 15:10
Բրյուսելում ֆերմերները տրակտորներով փակել են ճանապարհները, ոստիկանների հետ բախումներ են գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 15:02
Մեկնարկել է Աղազարյանի գործով դատավարությունը
19.12.2025 | 14:55
Ուկրաինան և Ռուսաստանը զոհերի մարմինների նոր փոխանակում են իրականացրել
19.12.2025 | 14:52
7,5 միլիոն դրամ եմ կորցրել, քննչականում ասացին` գլուխդ ո՞ւր էր այդ ժամանակ. տուժած. Տեսանյութ
Բոլորը

Ռուսաստանը փորձարկել է ուղիղ խոցման հակաարբանյակային հրթիռ (DA-ASAT), որը հարվածել է խորհրդային «Կոսմոս-1408» արբանյակին և ստեղծել բեկորային դաշտ Երկրի ցածր ուղեծրում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ տիեզերական ուժերի հրամանատարությունը (USSPACECOM), որը մտնում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի կազմում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ռուսական DA-ASAT-ի կողմից առաջացրած աղբը դեռևս երկար տարիներ սպառնալիք կհանդիսանա տիեզերական գործունեության համար՝ վտանգի ենթարկելով արբանյակներին ու տիեզերական առաքելություններին, ինչպես նաև կստիպի ավելի շատ մանևրումներ կատարել բախումներից խուսափելու համար»,- ընդգծել է ամերիկացի գեներալը։

ԱՄՆ տիեզերական հրամանատարության տվյալներով՝ փորձարկումն առաջացրել է ավելի քան 1500 կտոր ուղեծրային բեկոր, որոնք ապագայում կարող են հանգեցնել հարյուր հազարավոր փոքր կտորների:

USSPACECOM-ի նախնական գնահատականով՝ բեկորները կմնան ուղեծրում «երկար տարիներ, գուցե՝ տասնամյակներ», ինչը զգալի վտանգ է ներկայացնում Միջազգային տիեզերակայանի անձնակազմի և այլ օդաչուավոր տիեզերական առաքելությունների, ինչպես նաև մի շարք արբանյակների համար:

«Ռուսաստանի կողմից ուղղակի հակաարբանյակային զենքի փորձարկումները հստակ ցույց են տալիս, որ Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է զարգացնել հակատիեզերական զենքի համակարգեր, որոնք խաթարում են ռազմավարական կայունությունը և վտանգ ներկայացնում բոլոր երկրների համար»,- համոզված են USSPACECOM-ում։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն իր հերթին կոչ է արել «բոլոր պատասխանատու տիեզերական ուժերին»՝ միանալ Վաշինգտոնին «պատասխանատու վարքագծի նորմերը մշակելու ջանքերում և զերծ մնալ վտանգավոր և անպատասխանատու, կործանարար փորձարկումներից, ինչպիսին իրականացրել է Ռուսաստանը»:

Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսն էլ հայտարարել է, որ «Ռուսաստանի վտանգավոր և անպատասխանատու պահվածքը սպառնում է տիեզերքի երկարաժամկետ կայունությանը և հստակ ցույց է տալիս, որ տիեզերական զենքին հակազդելու Ռուսաստանի հայտարարությունները կեղծավոր են»։ Փրայսը հավելել է, որ Միացյալ Նահանգները կաշխատի դաշնակիցների հետ Ռուսաստանին պատասխանելու ուղղությամբ։

Միջազգային տիեզերակայանի (ՄՏԿ) անձնակազմի անդամները ստիպված են եղել ապաստան գտնել իրենց հատվածներում՝ «Սոյուզ» և «Կրյու Դրագոն» տիեզերանավերում։ Այս պահին ՄՏԿ-ում են ռուսներ Անտոն Շկապլերովը և Պետր Դուբրովը, ամերիկացիներ Մարկ Վանդե Հայը, Թոմ Մարշբերնը, Ռաջա Չարին, Քայլա Բարոնը և Եվրոպական տիեզերական գործակալության տիեզերագնաց Մաթիաս Մաուրերը Գերմանիայից։

Ավելի ուշ Roscosmos-ի Twitter-յան էջում հայտարարություն է տարածվել, որ «օբյեկտի ուղեծիրը, որի պատճառով նոյեմբերի 15-ին անձնակազմը ստանդարտ ընթացակարգերով ստիպված է եղել տեղափոխվել տիեզերանավեր, հեռացել է ՄՏԿ-ի ուղեծրից»։

«Կայանը գտնվում է «կանաչ գոտում»»,- նշել են ՌԴ տիեզերական գործակալությունից։

Մոսկվան դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հակաարբանյակային հրթիռի կիրառման մասին Վաշինգտոնի հայտարարությունները։

Տաթև Ֆռանգյան