«Սնդիկ փարթիներին մասնակցելու ցանկություն չունենք»․ ընդդիմությունը բոյկոտեց ԱԺ նիստը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.07.2026 | 10:49
ԵԱ. Շախմատի Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթել է Լեհաստանին
30.07.2026 | 10:45
Անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին. Գլխավոր դատախազություն
30.07.2026 | 10:34
ԱՄՆ-ը հայտնել է հարձակումների վերջին ալիքի ընթացքում Իրանի տասնյակ թիրախների հարվածելու մասին
30.07.2026 | 10:25
178 մլն դրամով «Վարչաֆեստ» է կազմակերպվելու
30.07.2026 | 10:13
Ուկրաինան հարվածել է Պենզայում և Ուդմուրտիայում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 10:00
Բաքվում աշխարհի չեմպիոն դարձած ըմբիշ Ջանես Նազարյանն ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում խոսել է իր հաղթանակից
30.07.2026 | 09:49
Եվրոն, դոլարը, ռուբլին արժևորվել են․ արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 30-ի դրությամբ
30.07.2026 | 09:37
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.07.2026 | 00:02
Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
29.07.2026 | 23:30
Շիրակի մարզում կիրականացվեն օդային սրսկումներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
Բոլորը

Մեկնարկել է Ազգային ժողովի հերթական նստաշրջանը: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ սահմանային լարվածությունից հետո ընդդիմությունը շարունակաբար փորձել է, օգտվելով իր սահմանադրական իրավունքներից, ԱԺ օրակարգ բերել ու արտահերթ քննարկման հարց դարձնել հայ ժողովրդի կենսական շահերի ոտնահարման փաստերը:

«Կառավարությունից պահանջում էինք հանրությանը լիարժեք տեղեկություններ տալ, որովհետև այս ամենը կառավարության բացթողումների ու օրենսդիրի պատշաճ վերահսկողության բացակայության պատճառով է, սակայն քաղաքական մեծամասնությունը, չարաշահելով իր լիազորությունները, ապօրինաբար խոչընդոտեց այս նախաձեռնությունը, ավելին, իրավական ամենաթողության պայմաններում կրկնակի կալանավորվեց այս պահանջին միացած սյունեցի պատգամավոր Արթուր Սարգսյանը»,- նշեց Սեյրան Օհանյանը:

Նա հայտարարեց, որ դատապարտելով իրավական այս «բեսպրեդելը» ու, ի նշան բողոքի, «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու հերթկան նիստերի աշխատանքներին:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը հավելեց, որ ԱԺ օրակարգում այսօր «Սնդիկի մասին օրենքի» «կարևորագույն» կետի ներառումն է:

« «Պատիվ ունեմ» խմբակցությունը կվերադառանա նիստերի դահլիճ այն ժամանակ, երբ մեր երկրի առաջ ծառացած խնդիրները կքննարկվեն ըստ կարևորության ու ըստ օրհասական վտանգի, իսկ ձեր սնդիկ փարթիներին մասնակցելու ցանկություն չունենք»,- նշեց Մամիջանայանը:

Մանրամասները՝ տեսանյութում: