ՀԱՊԿ-ը Տաջիկստանում զորավարժություններ կանցկացնի

Լուրեր

17.11.2026 | 16:40
Մուսաևը 6 անգամ կրակել է Անի Ավետիսյանի ուղղությամբ, ապա գցել մահճակալին և հարվածներ հասցրել. հրապարակվել է Շաքի ներխուժած ադրբեջանցու մեղադրական եզրակացությունը
17.11.2026 | 16:36
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է․ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 16:23
Սերբիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ օդաչուն զոհվել է
17.11.2026 | 16:14
«Աննախադեպ գործողություն»․ Զելենսկին մանրամասներ է հայտնել Ղրիմի կամրջին հարվածի գործողությունից
17.11.2026 | 16:13
Գևորգ Ղազարյանը խզել է պայմանագիրն «Արարատ-Արմենիայի» հետ
17.11.2026 | 16:06
Արամ Վարդևանյանն ու Հնդկաստանի դեսպանը քննարկել են սահմանադրական բարեփոխումների սահմանափակումների վերաբերյալ Հնդկաստանի փորձը
17.11.2026 | 15:54
Ֆրանսիան պատրաստվում է նոր բողոքի ցույցերի` մինչ արհմիությունները համազգային գործադուլի կոչ են արել
17.11.2026 | 15:43
2026-ին ՔԿՀ-ներում մահվան 4 դեպք է արձանագրվել․ ՀԿ-ները մտահոգություն են հայտնում
17.11.2026 | 15:34
Բնական է, 10 բալանոց խցանումը նյարդայնացնում է ոչ միայն տիկին Հակոբյանին, այլև բոլորիս. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 15:26
Պրահայում երկու ուղևորատար գնացքների բախման հետևանքով 46 մարդ է տուժել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 15:24
Ալիկ Սարգսյանի անվան հետ կապվող ընկերությանը ձևական մրցույթով հատկացված 3,6 մլրդ դրամի հողերի վարձակալությունն անվավեր է ճանաչվել
17.11.2026 | 15:18
6 ամսով ձերբակալված Ուսման Նուրմագոմեդովն ազատ է արձակվել ԱՄԷ-ում
17.11.2026 | 15:11
ՀՀ-ն և ՌԴ-ն երկաթուղու հարցն են քննարկում // Գերմանիայի ԱԳ նախարարը Հայաստան կգա․ ԼՈՒՐԵՐ
17.11.2026 | 15:00
Հինգ եվրոպական երկրներ միգրանտներին կարտաքսեն Ռուանդա․ այնտեղ միգրանտների կենտրոն են բացում
17.11.2026 | 14:51
Կրեմլը հայտնում է, որ Պուտինին զեկուցել են Ղրիմի կամրջի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
Բոլորը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) նոյեմբերի 17-19-ը Տաջիկստանում կանցկացնի «Կոբալտ-2021» հատուկ նշանակության զորավարժություններ։ «Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Կենտրոնական ռազմական օկրուգը:

«Վարժանքները նոյեմբերի 17-19-ին կանցկացվեն Տաջիկստանի Հանրապետության «Ֆահրաբադ» զինափորձարանում: Ռուսաստանի զորակազմը վարժանքներում ներկայացված է ԿՌՕ-ի հատուկ նշանակության ստորաբաժանումների և 201-րդ ռազմաբազայի հետախուզական գումարտակի զինծառայողներով»,- ասված է մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Ընդհանուր առմամբ, ռուսական կողմից զորավարժություններին կներգրավվի շուրջ 60 զինծառայող և տասը միավոր զինտեխնիկա, այդ թվում՝ 201-րդ ռազմակայանի երկու Մի-8MTV5-1 ուղղաթիռ, հաղորդում են ռազմական շրջանից։ Ըստ ռուս զինվորականների՝ զորավարժությունների ակտիվ փուլում պայմանականորեն զինյալների կողմից գրավված շենքը արգելափակելու և գրոհելու գործողություն կիրականացվի՝ օգտագործելով տեխնիկական հետախուզական տեխնիկա և ուղղաթիռներ։

Կենտրոնական ռազմական օկրուգի տվյալներով՝ «Կոբալտ-2021» զորավարժություններում, բացի Ռուսաստանից, կմասնակցեն նաև ՀԱՊԿ անդամ երկրներից Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի օպերատիվ հակազդման կոլեկտիվ ուժերի, հատուկ նշանակության ուժերի, ներքին գործերի մարմինների, պետական անվտանգության, նախարարությունների և արտակարգ իրավիճակների ու թմրանյութերի վերահսկողության գերատեսչությունների կազմավորումները:

Զորավարժությունների նպատակն է՝ հավաքական անվտանգության շրջաններում համատեղ ու օպերատիվ-մարտական միջոցառումների նախապատրաստման ու անցկացման արդյունավետության բարձրացումը։

Տաթև Ֆռանգյան