Մանվել Փարամազյանը շարունակում է հանդիսանալ համայնքի ղեկավար. Վերաքննիչ դատարանը մերժել է Դատախազության բողոքը

Լուրեր

16.05.2026 | 15:55
Շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք․ ՆԳՆ
16.05.2026 | 15:36
ԵՏՄ-ից դուրս գալը Հայաստանին կարժենա առնվազն 5 մլրդ դոլար. Վյաչեսլավ Վոլոդին
16.05.2026 | 15:19
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 15:05
Մայիսի 19-23-ը Հայաստանում կանցկացվի աշխարհի ամենամեծ և հեղինակավոր՝ գինու համտես-մրցույթը՝ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ը
16.05.2026 | 14:44
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ պատերազմի հնարավոր վերսկսմանը․ տարբերակներից մեկը ուրանի պաշարները գրավելու ցամաքային գործողությունն է
16.05.2026 | 14:16
Հայաստան-Թուրքիա սահմանը պետք չէ դարձնել երկնային Երուսաղեմի դարպասները․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 14:09
Երևանում հնչած կրակոցների հետևանքով տուժածներ չկան. ՆԳՆ
16.05.2026 | 13:49
Թանգարանային գիշերը՝ Մատենադարանում․ միջոցառումների ցանկը
16.05.2026 | 13:33
Ալիևի հետ պայմանավորվեք, գրավոր տպեք, ցույց տվեք, որն է խաղաղությունը. Գագիկ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 13:19
Ամերիկյան ինդեքսները նվազել են
16.05.2026 | 12:58
Պարույր Հովհաննիսյանը ECOSOC-ում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը էներգետիկ և առևտրային ռիսկերի վերաբերյալ
16.05.2026 | 12:36
Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
16.05.2026 | 12:34
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 16-ի դրությամբ
16.05.2026 | 12:12
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
16.05.2026 | 11:55
Առանց քննության կվերականգնվի «պռավից» զրկված քաղաքացիների վարորդական իրավունքները․ Փաշինյանի առաջարկը
Բոլորը

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում են, որ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Անդրանիկ Մնացականյանի, որոշում է կայացրել մերժել Դատախազության բողոքը, որով պահանջվում էր կասեցնել Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի լիազորությունները.

«Մանվել Փարամազյանը շարունակում է հանդիսանալ համայնքի ղեկավար։

Համայնքի ղեկավարի նկատմամբ իրականացվող հետապնդումների քաղաքական բնույթը հիմնավորող հերթական հետաքրքրական հանգամանքը ի հայտ եկավ նաև վերաքննիչ դատարանում հարցի քննարկման ընթացքում։

Դատախազը դատարանին ներկայացնելու համար բերել էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գ.Սանոսյանի գրությունը, ըստ որի Մանվել Փարամազյանն իբր խոչընդոտում է Քաջարանի համայնքապետարանի բնականոն աշխատանքները, ինչը դրսևորվում է նրանով, թե նա չի ընդունում իր տեղակալի հրաժարականի դիմումը, որպեսզի կառավարությունը հնարավորություն ստանա համայնքի ղեկավար նշանակել իր ցանկացած պաշտոնակատարին…

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ ներկայացված գրությունը որևէ աղերս չունի համայնքի ղեկավարի պաշտոնավարումը կասեցնելու օրենսդրական կարգավորումների հետ, մեռանանք, որ համայնքի ղեկավարի տեղակալի աշխատանքից ազատման դիմում գոյություն չունի, նման դիմում համայնքի ղեկավարին չի ներկայացվել, իսկ ապօրինի կալանքից ազատ արձակված տեղակալը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել իր աշխատանքային պարտականությունները, փաստ է, որ իշխանություններն արդեն չեն էլ փորձում որևէ կերպ քողարկել թե՛ հետապնդման քաղաքական բնույթը, թե՛ այդ հետապնդման իրական նպատակը։

Հիշեցնենք նաև, որ դեռևս ընդհանուր իրավասության դատարանում, Մանվել Փարամազյանի լիազորությունները կասեցնելու միջնորդության քննարկմանը նախորդել էր նույն նախարարի մամուլի խոսնակի հայտարարությունը, թե համայնքի ղեկավարի պաշտոնավարման կասեցումն անհրաժեշտ է պաշտոնակատար նշանակելու համար»։