Սյունիքի երկու գյուղերում ՔՊ-ն 0 ձայն է ստացել

Լուրեր

31.03.2026 | 23:28
Իրանը հերքում է Թուրքիայի ուղղությամբ հրթիռային հարձակումը և կրկին համատեղ հետաքննություն առաջարկում
31.03.2026 | 23:12
Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
31.03.2026 | 22:59
Ադրբեջանում ուժեղ անձրևներն աննախադեպ ջրհեղեղներ են առաջացրել
31.03.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
31.03.2026 | 22:28
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը՝ «Կերտելով ապագան․ միասնություն և կայունություն Եվրոպայում» կարգախոսի ներքո
31.03.2026 | 22:14
Կոշտ կենցաղային թափոնների կառավարում․ ՏԿԵ նախարարը հանդիպել է մարզպետների հետ
31.03.2026 | 22:01
ԱՄՆ-ը տեղյակ է հակառակորդների կողմից Իրանին հետախուզական տվյալներ տրամադրելու մասին․ Հեգսեթ
31.03.2026 | 21:47
Սերո Խանզադյան փողոցում բռնկված հրդեհը մարվել է
31.03.2026 | 21:34
Զելենսկին հայտարարել է, որ ՌԴ-ն Ուկրաինային երկու ամիս ժամանակ է տվել Դոնբասից հեռանալու համար, հակառակ՝ դեպքում «խաղաղության այլ  պայմաններ» կլինեն
31.03.2026 | 21:17
Ֆրանսիան Իսրայելին արգելել է իր օդային տարածքն օգտագործել՝ Իրանի պատերազմի ամերիկյան զենք տեղափոխելու նպատակով. Reuters
31.03.2026 | 21:00
Իշխանությունը պիտի հրաժարվի բոլոր ընդդիմախոսներին «5-րդ շարասյուն», «գործակալ» կոչելուց․ դա հակադիր ռեակցիա է առաջացնում․ Տիգրան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 20:54
«Գնացե՛ք, ձեր սեփական նավթը վերցրեք Հորմուզի նեղուցից». Թրամփը՝ դաշնակից երկրներին
31.03.2026 | 20:45
«Արգելված» ֆիլմ՝ անկախացման մասին․ ինչու է Պասկևիչյանի վավերագրությունը 5 տարի մնում Հ1-ի արխիվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 20:30
Ինչ է վառում ձեր մեքենան. Factor TV-ն ստուգման է տարել ՀՀ-ում սպառվող բենզինը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 20:27
Տիգրան Հարությունյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ
Բոլորը

Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի ընտրատեղամասերում շարունակվում է քվեների հաշվարկը։ Մի քանիսում, սակայն, հաշվարկն արդեն իսկ ավարտվել է։ Հատկանշական է, որ երկու գյուղերում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 0 ձայն է ստացել։

Այսպես. Հունուտ գյուղում ՔՊ-ի օգտին որևէ քաղաքացի չի քվեարկել, իսկ «Շանթ» դաշինքը ստացել է 46 ձայն: Վանեք գյուղում նույնպես իշխող ուժը 0 ձայն է ստացել, իսկ «Շանթ» դաշինքը՝ 42։

Իշխող ուժի թեկնածուն ՔՊ-ի ընտրացուցակով ԱԺ պատգամավոր ընտրված Դավիթ Դանիելյանն է, «Շանթ դաշինքի» թեկնածուն՝ գործող համայնքապետ Գևորգ Փարսյանը։

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 14-ին, 4 մարզերի 5 համայնքներում կայացան ՏԻՄ ընտրություններ։ Համամասնական ընտրակարգով ընտրություններ էին Լոռու մարզի Ստեփանավան, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Իջևան համայնքներում։ Իսկ մեծամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացվեցին Կոտայքի մարզի Արզնի և Լոռու մարզի Լերմոնտովո համայնքներում։

ՏԻՄ ընտրություններ կկայանան նաև դեկտեմբերի 5-ին 9 մարզերի 36 համայնքներում։

Մերի Մարտիրոսյան