Միջադեպը պետք է դիտարկել ադրբեջանական կողմի հանցանքներն անպատիժ թողնելու համատեքստում․ ԱՀ ՄԻՊ

Լուրեր

11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
Բոլորը

ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ քիչ առաջ ԱՀ քննչական կոմիտեում հանդիպել է  քաղաքացուն, ծանոթացել դեպքի հանգամանքներին։ Քաղաքացին կապ է հաստատել հարազատների հետ։

«Արձանագրված միջադեպի հանգամանքներն ուսումնասիրելու գործողություններն իրականացվելու են Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից՝ ապահովելով քաղաքացու բոլոր իրավունքներն ու օրինական շահերը։ Այս հարցում ՄԻՊ գրասենյակը իր իրավասությունների շրջանակներում իրականացնելու է բոլոր անհրաժեշտ գործողությունները։

Այսօրվա միջադեպը պետք է դիտարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակի՝ հրադադարի հաստատումից ի վեր մեկ տարվա ընթացքում Արցախի ժողովրդի նկատմամբ ադրբեջանական կողմի հանցանքերն անպատիժ թողնելու, Արցախի ժողովրդի իրավունքների պարբերաբար ու նպատակային խախտումների և ժողովրդին հոգեբանական ահաբեկման ենթարկելու ամբողջական համատեքստում»,- գրել է Ստեփանյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր՝ վաղ առավոտյան, Շուշի քաղաքի անցակետի մոտ՝ ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան, ԱՀ քաղաքացին պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում։

Լրատվամիջոցները գրում էին, որ նշված անձը նոյեմբերի 8-ին «Շուշիի տակ» կոչվող տեղանքում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողի կողմից սպանված «Ջրմուղ-կոյուղի» ՓԲ ընկերության աշխատակից, Ստեփանակերտ քաղաքի՝ 1998 թվականին ծնված բնակիչ Մարտիկ Երեմյանի եղբայրն է։ Factor.am-ը տեղեկություններ ունի, որ նռնակ նետած ԱՀ քաղաքացին ոչ թե Մարտիկ Երեմյանի եղբայրն է, այլ նրա հոր ընկերը։

Ռուսական խաղաղապահ զորակազմի մոտ գտնվող Արցախի Հանրապետության քաղաքացին փոխանցվել է Արցախի իրավապահներին։

Նշենք նաև, որ միջադեպի հետևանքով փակվել էր Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհը, իսկ ավելի ուշ՝ բացվել։ Արցախի ԱԱԾ-ն հայտնել է, որ միջադեպի հետևանքով ԱՀ քաղաքացիների շրջանում վիրավորներ և տուժածներ չկան։