Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ ընկերական հանդիպումն անցկացրեց Հորդանանում:
Մարիամ Ստեփանյանի գլխավորած թիմը մրցեց Ինդոնեզիայի հավաքականի հետ: Գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի` 0:0, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Նախորդ ընկերական խաղում կանանց Հայաստանի հավաքականը 2:1 հաշվով պարտության էր մատնել Հորդանանի հավաքականին:

