Այդ մաքսակետերը «բուդկեք» են լինելու, չեն աշխատելու, մարդ չի անցնելու. Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.03.2026 | 16:24
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի վարչապետին
25.03.2026 | 16:21
Մասիսում 75-ամյա տղամարդը խանդի հողի վրա դանակահարել է նախկին կնոջը
25.03.2026 | 16:14
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով առաջին դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
25.03.2026 | 16:13
Իրանը Թրամփի վարչակազմին հայտնել է, որ նախընտրում են բանակցել Վենսի, ոչ թե Ուիթկոֆի հետ. CNN
25.03.2026 | 16:04
Մեր հիշողությունների մեջ մնաց այն, որ վարչապետին սովորեցնում էիք հայտարարագիր լրացնել․ Թովմասյանը՝ Ներսես Երիցյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.03.2026 | 15:57
Իմ վրա եմ վերցրել 3 օլիգարխներին կրթելու հարցը․ Վահագն Ալեքսանյանն ԱԺ ամբիոնից «առաջին դասն» անցկացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.03.2026 | 15:55
Կարգելվի պոլիէթիլենային տոպրակների ու պլաստիկե տարաների վաճառքը
25.03.2026 | 15:47
Մի՛ փորձարկեք մեր հողը պաշտպանելու վճռականությունը. Ղալիբաֆը զգուշացրել է ԱՄՆ-ին
25.03.2026 | 15:40
Ռոնալդուի որդին մարզվում է «Ռեալի» ակադեմիայում
25.03.2026 | 15:31
Գրոսսին չի բացառում, որ այս շաբաթավերջին Իսլամաբադում ԱՄՆ-Իրան բանակցություններ կանցկացվեն
25.03.2026 | 15:23
Մի օր պետք է այդ փուչիկը պայթեր. Հակոբ Ասլանյանը` Փաշինյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.03.2026 | 15:15
Երկու օր առաջ եմ Քըլըչի հետ խոսել. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.03.2026 | 15:10
Թաթոյանը Փաշինյանին բանավեճի է հրավիրել // Եկեղեցուն այլևս անհատույց հող չի տրամադրվի․ ԼՈՒՐԵՐ
25.03.2026 | 15:01
Պենտագոնը Մերձավոր Արևելք լրացուցիչ հազարավոր զինվորների կուղարկի. ԶԼՄ-ներ
25.03.2026 | 14:53
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության պատվիրակությանը
Բոլորը

ՀՀ քաղաքացիները հանկարծակի իմացան, որ ադրբեջանցիները Գորիս – Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց վիճահարույց հատվածում մաքսակետեր է տեղադրում, և այլևս ՀՀ քաղաքացիները չեն կարող ազատ անցուդարձ անել և չեն կարող իրենց բեռները տեղափոխել: Բաց է մնում այն հարցը, թե ինչ իրավական հիմքով է Ադրբեջանն այդտեղ մաքսակետ տեղակայում, եթե դեռևս տեղի չի ունեցել սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա:

Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին՝ ԱԺ Պաշտպանության և անվտանգային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց. «Իրավական հիմքերի հետ կապված տեղի ունենալիք քննարկումները դեռ առջևում են: Ինչու են արել, որովհետև իրենց տարածքով է անցնում՝ նախկին սովետական տարածքի մասին է խոսքը, այսօր ջրբաժանն անցնում է նախկին սովետական քարտեզների տրամաբանության տիրույթով, և նախկինում էլ կռիվը սկսվել է հենց ճանապարհի այդ հատվածներում: Փառք Աստծո, հիմա ճանապարհի հատվածի կռիվների մասին չէ խոսքը, այլ ճանապարհի օգտագործման:

Բնականաբար բարդ պրոցես է ընթանում, երբ որ հարավում միջանցքի թեման փակվում է, իրենք փորձում են ցույց տալ, որ ճանապարհի Մ2 հատվածի վրա ունեն վիճահարույց տարածքներ, որտեղ կարող են խոչընդոտներ ստեղծել, որպեսզի քննարկման նյութ դարձնեն հարավի միջանցքի հետ կապված հարցը: Այնպես որ այստեղ քաղաքական շրջադարձեր են, բայց դա անվտանգային տիրույթում չէ:

Մի՛ մոռացեք, որ շրջանցիկ ճանապարհն արդեն պատրաստ է, մեր համայնքների միջև ճանապարհները ևս կարգի կբերվեն, հիմա գրունտային են, կասֆալտապատվեն, և ճանապարհի երկարությունն ավելի կարճ կլինի: Իսկ այդ 21 կմ-ում իրենք անիմաստ մաքսակետ կդնեն, որովհետև ոչ մեկը այդ մաքսակետով չի անցնի՝ թե՛ Իրանից գնացող բեռները, թե՛ մեր քաղաքացիները ճանապարհի այդ հատվածից չեն օգտվի…

Մեր քաղաքացիները Զանգեզուրում պետք է կարողանան անվտանգ հասնել Մեղրի, անվտանգության հետ կապված խնդիրները մեր պարտադիր իրականացվելիք խնդիրներն են, սահմանապահ զորքերը և զինված ուժերը այդ խնդիրների լուծմանն են լծված, անում են մեծ ծավալի աշխատանք»:

«Համոզված եղեք՝ այդ մաքսակետերը «բուդկեք» են լինելու, չեն աշխատելու»,- ընդգծեց Քոչարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: