Ամսի 7-ին եղավ տեղեկություն, որ Շուշիի հսկողությունը կորցրել ենք, հաջորդ օրը հակառակ ինֆորմացիան եղավ․ Արծրուն Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.07.2026 | 11:12
Կարեն Խաչանովն անակնկալ պարտություն է կրել
30.07.2026 | 11:02
Ուկրաինայի զինված ուժերը չորրորդ F-16 կործանիչն են կորցրել
30.07.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 10:54
ԵԱ. Շախմատի Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթել է Լեհաստանին
30.07.2026 | 10:45
Անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին. Գլխավոր դատախազություն
30.07.2026 | 10:34
ԱՄՆ-ը հայտնել է հարձակումների վերջին ալիքի ընթացքում Իրանի տասնյակ թիրախների հարվածելու մասին
30.07.2026 | 10:25
178 մլն դրամով «Վարչաֆեստ» է կազմակերպվելու
30.07.2026 | 10:13
Ուկրաինան հարվածել է Պենզայում և Ուդմուրտիայում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 10:00
Բաքվում աշխարհի չեմպիոն դարձած ըմբիշ Ջանես Նազարյանն ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում խոսել է իր հաղթանակից
30.07.2026 | 09:49
Եվրոն, դոլարը, ռուբլին արժևորվել են․ արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 30-ի դրությամբ
30.07.2026 | 09:37
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.07.2026 | 00:02
Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
29.07.2026 | 23:30
Շիրակի մարզում կիրականացվեն օդային սրսկումներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
Բոլորը

«Քաղաքական դաշտում չեմ տեսնում այդ առումով նորմալ քննարկում, դրանք բոլորը շահարկումներ են»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության և անվտանգային հարցերի հանձնաժողովի փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե կա կարծիք, որ առաջիկայում ստեղծվելիք՝ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում եթե ինքը ներգրավված լինի, օբյեկտիվ քննություն չի կարող լինել, քանի որ համարում են, որ ինքը ևս եղել է պատասխանատուներից և 44 օր ստել է:

«Եթե մենք այնպիսի վիճակում ենք, որ պատերազմի պարտության ողբերգության ծավալի մեջ քննարկում ենք տեղեկատվության խնդիրը, ուրեմն ես շատ եմ վախենում մեր ապագայի համար: Եթե պետականաշինության, բանակաշինության, պատերազմավարման, ռազմագիտության մեջ ոչ մի կարևոր բան էլ չի մնացել, չկա սպառազինության, հետախուզության, կառավարման համակարգի, մոբիլիզացիայի խնդիր, չկան պետությունը պատերազմի բերելու բազում, բազմաբովանդակ խնդիրներ, մնացել է տեղեկատվական խնդի՞րը, եթե տեղակատվության հարցն է ամենակարևորը համարվում, ապա մեր պետության ապագան վտանգված է»,- նշեց Հովհաննիսյանը:

Հարցին, թե ինչու 43 օր տեղեկություններ հայտնելով միշտ նշում էր՝ «հաղթելու ենք», 44-րդ օրը չհայտնեց, որ Շուշին չկա, և պատերազմում պարտվել ենք, Հովհաննիսյանը պատասխանեց. «Այդ օրն ի վիճակի չեմ եղել հայտնելու: Ամսի 7-ի երեկոյան եղավ տեղեկություն, որ Շուշիի հսկողությունը կորցրել ենք… Հաջորդ օրը հակառակ ինֆորմացիան եղավ. բոլորը միաբերան հաստատում էին, որ հաջողվել է վերցնել Շուշին: Ամսի 9-ի առավոտյան պարզվեց, որ թշնամուն հաջողվել է ինչ-որ բան անել, և մեր զորքերը չեն տիրապետել իրավիճակին: Սրանք քննության նուրբ հարցեր են»:

Մանրամասները՝ տեսանյութում: