Էրդողանը հայտարարել է, որ ԵՄ սահմանին միգրանտների ճգնաժամում «Թուրքիային մեղադրելը երախտամոռություն է»

Լուրեր

17.11.2026 | 16:40
Մուսաևը 6 անգամ կրակել է Անի Ավետիսյանի ուղղությամբ, ապա գցել մահճակալին և հարվածներ հասցրել. հրապարակվել է Շաքի ներխուժած ադրբեջանցու մեղադրական եզրակացությունը
17.11.2026 | 16:36
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է․ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 16:23
Սերբիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ օդաչուն զոհվել է
17.11.2026 | 16:14
«Աննախադեպ գործողություն»․ Զելենսկին մանրամասներ է հայտնել Ղրիմի կամրջին հարվածի գործողությունից
17.11.2026 | 16:13
Գևորգ Ղազարյանը խզել է պայմանագիրն «Արարատ-Արմենիայի» հետ
17.11.2026 | 16:06
Արամ Վարդևանյանն ու Հնդկաստանի դեսպանը քննարկել են սահմանադրական բարեփոխումների սահմանափակումների վերաբերյալ Հնդկաստանի փորձը
17.11.2026 | 15:54
Ֆրանսիան պատրաստվում է նոր բողոքի ցույցերի` մինչ արհմիությունները համազգային գործադուլի կոչ են արել
17.11.2026 | 15:43
2026-ին ՔԿՀ-ներում մահվան 4 դեպք է արձանագրվել․ ՀԿ-ները մտահոգություն են հայտնում
17.11.2026 | 15:34
Բնական է, 10 բալանոց խցանումը նյարդայնացնում է ոչ միայն տիկին Հակոբյանին, այլև բոլորիս. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 15:26
Պրահայում երկու ուղևորատար գնացքների բախման հետևանքով 46 մարդ է տուժել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 15:24
Ալիկ Սարգսյանի անվան հետ կապվող ընկերությանը ձևական մրցույթով հատկացված 3,6 մլրդ դրամի հողերի վարձակալությունն անվավեր է ճանաչվել
17.11.2026 | 15:18
6 ամսով ձերբակալված Ուսման Նուրմագոմեդովն ազատ է արձակվել ԱՄԷ-ում
17.11.2026 | 15:11
ՀՀ-ն և ՌԴ-ն երկաթուղու հարցն են քննարկում // Գերմանիայի ԱԳ նախարարը Հայաստան կգա․ ԼՈՒՐԵՐ
17.11.2026 | 15:00
Հինգ եվրոպական երկրներ միգրանտներին կարտաքսեն Ռուանդա․ այնտեղ միգրանտների կենտրոն են բացում
17.11.2026 | 14:51
Կրեմլը հայտնում է, որ Պուտինին զեկուցել են Ղրիմի կամրջի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
Բոլորը

Պնդումներն այն մասին, որ ԵՄ սահմաններին միգրացիոն ճգնաժամը Թուրքիան է հրահրել, ոչ այլ ինչ է, քան երախտամոռության դրսևորում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ համատեղ մամուլի ասուլիսում, գրում է «Անադոլու» գործակալությունը։

Նա, միաժամանակ, Հունաստանին մեղադրել է միգրանտների նկատմամբ վատ վերաբերմունքի մեջ։

«Հունաստանը երկիր է, որը ներգաղթյալներով նավակները խոցում էր՝ նրանց մահվան դատապարտելով։ Մենք դրա ապացույցներն ունենք»,- ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը նշել է, որ հունական նավահանգստային Ալեքսանդրուպոլիս քաղաքում ամերիկյան խոշոր ռազմաբազայի ստեղծումը խոսում է այն մասին, որ Հունաստանը վերածվել է ԱՄՆ-ի յուրահատուկ ֆորպոստի։

Անդրադառնալով թուրք-հունգարական հարաբերությունների զարգամցմանը՝ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան նպատակ ունի Հունգարիայի հետ ապրանքաշրջանառությունը հասցնել 6 մլրդ դոլարի։ Նա հայտնել է, որ բանակցությունների ընթացքում թուրքական և հունգարական պատվիրակությունները քննարկել են երկկողմ հարաբերություններին, տնտեսական ու առևտրային կապերին վերաբերող հարցեր, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային խնդիրներ։

Էմմա Չոբանյան