Աշոցքի անտառային ֆոնդի պահպանության համար պատասխանատու 4 պաշոնատար անձանց վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

ՀՀ դատախազության կողմից որդեգրված ապօրինի անտառահատումների դեմ պայքարը՝ հատկապես դրան մեծապես նպաստող պաշտոնեական հանցագործությունների բացահայտման և անտառային ֆոնդի պահպանության իրենց պարտականությունների կատարման մեջ դիտավորությամբ կամ անփութությամբ հանցավոր կերպով թերացած պաշտոնատար անձանց հայտնաբերելու և քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, այլ իրավապահ մարմինների հետ լայն թափով շարունակվում է հանրապետության ողջ տարածքում, այդ  թվում նաև ՀՀ Շիրակի մարզում․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Մասնավորապես, Շիրակի մարզի դատախազության դատախազի կողմից իր լիազորություններն իրացնելիս «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գյումրիի անտառտնտեսության մասնաճյուղի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութություն դրսևորելու մասին հայտնաբերված տվյալների կապակցությամբ նախապատրաստված նյութերով 2021թ. սեպտեմբերի 3-ին հարուցվել էր քրեական գործ:

ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գյումրիի անտառտնտեսության մասնաճյուղի Աշոցքի անտառապետության անտառապետը, ինժեները, թիվ 1 և թիվ 6 պահաբաժինների անտառապահները, ի պաշտոնե պարտավոր են եղել, յուրաքանչյուրն իր իրավասությունների շրջանակներում, իրականացնել անտառպետության ղեկավա­րումը, հսկել ան­տառ­պետությունում իրականացվող աշխատանքները, կան­խար­գելել անտառպե­տութ­յունում, իրենց վստահված պահաբաժիններում ՀՀ անտառային օրենսդրության բոլոր տեսակի խախտումները, ժամանակին հայտնաբերել դրանք, ար­ձա­նագրել և սահմանված կարգով ընթացք տալ, հսկողություն իրականացնել այդ գործընթացի նկատմամբ, պարբերաբար կատարել շրջայցեր պահաբաժիններում, անտառապահների պարագայում՝ ստուգել բնափայտի մթեր­ման և այլ տե­սակի անտառ­օգտա­գործ­ման իրավունք ընձեռող փաստաթղթերը, հսկողութ­յուն սահ­մանել անտառ­օգտա­գոր­ծողների կողմից դրանց կատարման նկատմամբ և այլն:

Սակայն ան­բարե­խիղճ և անփույթ վերաբեր­մունք դրսևո­րելով իրենց ծառա­յութ­յան նկատմամբ՝ նրանք պատշաճ չեն կատարել իրենց վրա դրված պարտակա­նութ­­յունները: Մասնավորապես, նշված անտառպե­տութ­յունում պար­բերաբար շրջայցեր չեն իրակա­նաց­րել, չեն կազմել շրջայցերի, անտառախախտումների վերաբերյալ արձանա­գրություններ, ինչի արդյուն­քում 2020թ. հոկտեմբերից մինչ 2021թ. մայիս ընկած ժամանակահատվածում Աշոցքի անտառպետության թիվ 1 և թիվ 6 պահաբաժինների տարածքներում ապօրինի հատ­վել է ընդհանուր 351 հատ տար­բեր չափերի սոճի տեսակի ծառ: Դրա հետևանքով կազմակերպության և պե­տութ­յան իրա­վունքներին ու օրինական շահերին անզգուշությամբ պատճառվել է ծանր հե­տևանք հանդիսացող՝ ընդհանուր ավելի քան 7մլն ՀՀ դրամի վնաս:

Հետագայում՝ գարնանային ստուգումների ժամանակ, հիշյալ հատված ծառերի կոճղերը հայտ­­նաբերվել և արձանագրվել են «Հայան­տառ» ՊՈԱԿ «Գյումրիի անտառտնտեսության» մասնաճյուղի աշխատակիցների կող­մից:

Այս հանցավոր արարքները կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով մեղադրանքներ են առաջադրվել Աշոցքի անտառապետության անտառապետին, ինժեներին, թիվ 1 և թիվ 6 պահաբաժինների անտառապահներին:

Նախաքննությունն ավարտվել է, դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը և ըստ էության քննության առնելու համար 4 անձի վերաբերյալ մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։

ՀՀ դատախազությունը հընթացս կներկայացնի նաև հանրապետության՝ անտառային լանդշաֆտ ունեցող այլ մարզերում ապօրինի անտառահատումներին հանգեցնող պաշտոնեական հանցագործությունների դեմ տարվող պայքարի արդյունքները: