Արցախի հայկական պատմամշակութային կոթողների՝ Ադրբեջանի կողմից դիտավորյալ ոչնչացման  պայմաններում միջազգային հանրության կանխարգելիչ քայլերի իրականացումը  հրամայական է․ Միզոյանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենին

Լուրեր

22.08.2026 | 21:13
Դիլիջան-Վանաձոր ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
22.08.2026 | 20:32
ԵԱ. Արթուր Դավթյանը մեդալ չնվաճեց
22.08.2026 | 20:04
Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Հենրիկ Հայկյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար
22.08.2026 | 19:27
Վանաձորում և երեք բնակավայրում գազանջատումներ կլինեն
22.08.2026 | 18:55
Ozon-ի վրա առաջին հարձակումն է տեղի ունեցել․ Զելենսկին մեկնաբանել է
22.08.2026 | 18:26
Փաշինյանը շրջայց է կատարել «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներում
22.08.2026 | 17:48
Օգոստոսի 24-ին Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.08.2026 | 17:05
Չընդունված, բայց դրական միավոր ստացած դիմորդները կարող են դիմել թափուր տեղերի համար. ԿԳՄՍՆ
22.08.2026 | 16:42
Իրաքից տաք օդի ալիք է ներթափանցում. ջերմաստիճանը կհասնի +40 աստիճանի
22.08.2026 | 16:18
Արթուր Պետրոսյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
22.08.2026 | 15:55
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
22.08.2026 | 15:34
Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
22.08.2026 | 15:05
Դատախազությունը դատարանում կվիճարկի Ալավերդիում 6 մանկապարտեզների մասնավորեցման օրինականությունը
22.08.2026 | 14:44
«Երևանի գիշերները» բացօթյա համերգաշար՝ Երևանի այգիներում
22.08.2026 | 14:29
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 630 տոննա ցորեն և 36 տոննա պրոպան
Բոլորը

Նոյեմբերի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Փարիզում հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Օդրի Ազուլեին պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ ՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենը գոհունակություն են հայտնել տարիների ընթացքում Հայաստանի ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության կապակցությամբ։

Նախարար Միրզոյանը նշել է, որ Հայաստանը մշտապես գործադրել է առավելագույն ջանքերը՝ աջակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ին կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում ընդհանուր արժեքների վրա հիմվնած իր կարևոր առաքելությունն իրականացնելու գործում։ Այդ համատեքստում նա ընդգծել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդում 2021-2025 թվականների համար Հայաստանի անդամակցության թեկնածությունը բխում է նաև այդ ջանքերի արդյունավետության բարձրացման նկատառումներից։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախի դեմ ագրեսիայի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության խնդրին։

Արարատ Միրզոյանը շեշտել է, որ համամարդկային մշակութային ժառանգության մասը կազմող Արցախի հայկական պատմամշակութային կոթողների՝ Ադրբեջանի կողմից դիտավորյալ ոչնչացման և ինքնության խեղաթյուրման պայմաններում միջազգային հանրության կողմից կանխարգելիչ քայլերի իրականացումը ուղղակի հրամայական է։ Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը ընդգծել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակտիվ ներգրավվածության, մասնավորապես՝ «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի շրջանակներում տարածաշրջան անկախ գնահատման առաքելություն ուղարկելու Գլխավոր տնօրենի առաջարկի իրականացման կարևորությունը։