Կնոջը ծեծի ենթարկած տղամարդը հայտնաբերվել է

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Երևանում հայտնաբերվել և ոստիկանություն Կենտրոնական բաժին բերման է ենթարկվել հրապարակված տեսանյութում կնոջը ծեծի ենթարկած տղամարդը։

Ոստիկանության տեղեկացմամբ` դեպքի հանգամանքները պարզվում են։

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ դեպքը տեղի է ունեցել Երևանի Արմենակյան փողոցում։ Պարզվել էր նաև տեսանյութում երևացող տղամարդու ինքնությունը, որին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում էին միջոցառումներ։ Նախապատրաստվում են նյութեր:

Հիշեցնենք, որ այսօր Factor.am-ն արդեն անդրադարձել էր նշված դեպքին։ Մասնավորապես, հայտնել էինք, որ օրը ցերեկով ու հանրային վայրում՝ Նորքի սրտաբանական հիվանդանոցի մոտակայքում, տղամարդը որոշել էր, այսպես ասած, դաստիարակել տեսանյութում երևացող կնոջը։ Կինն էր, թե՝ ոչ, տեսանյութից պարզ չէ, բայց փաստ է, որ անցորդներից և դեպքի ականատեսներից միայն մեկն է համարձակվել արձանագրել կատարվածն ու հանրայնացնել։ Տեսանյութում երևում է նաև մի կին, որը փորձում է օգնել բռնության ենթարկվողին, վերջինն օգնության է կանչում մեկ այլ տղամադու, ում անունով է դիմում։ Հասկանալի է դառնում, որ տղամարդը մոտակայքում է, սակայն չի մոտենում միջադեպի վայրին։ Ի վերջո, կնոջը հաջողվում է փախչել ու նստել հենց այդ տղամարդու մեքենան։