Կնոջ ծեծ օրը ցերեկով փողոցում․ ականատեսները նկարահանել են միջադեպը, իրավապաշտպանները՝ դատապարտել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.06.2026 | 12:45
ԲՀԿ-ի համար պետք է կիրառելի լիներ ոչ թե 4 տոկոսի շեմը, այլ 8 կամ 10 տոկոսի շեմը. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 12:34
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո Դոնեցկը, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների մի մասը մնացել են առանց էլեկտրականության
29.06.2026 | 12:25
Ինձ վիրավորողների շահերն եմ պաշտպանում. Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 12:19
Թուրքիայի նախագահականն արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
29.06.2026 | 12:10
Այրված մեքենայում 3 դի է հայտնաբերվել // Ավինյանը դժգոհ է ասֆալտապատման որակից․ ԼՈՒՐԵՐ
29.06.2026 | 12:03
Նորագյուղում գույքի փոխհատուցման չափը փոխվել է․ սեփականատերն իրավունք ունի ինքն ընտրել գնահատողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:55
Հովակիմյանին էլ ՔՊ-ի հետ են շփոթում. Վարդևանյանը` իրեն «Հայաստան»-ի ներկայացուցչի հետ շփոթելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:47
Վնաս կա․ Պուտինը՝ Ուկրաինայի հարձակումների, բենզինի դեֆիցիտի, Անքորիջի համաձայնությունների մասին
29.06.2026 | 11:39
Քննարկվել է կրիտիկական հանքանյութերի ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությունը
29.06.2026 | 11:27
Պատ, դուռ, պատուհան չպիտի լինի, հենց բոլորը տեղափոխվեցին վթարային շենքը միանգամից պիտի քանդվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:15
Փոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրում. ՈՒՂԻՂ
29.06.2026 | 11:11
Երևանցիների շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի 98 թվականի «հոտած» պայմանագրին. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:06
ԱՄՆ-ն ու Իրանը պայմանավորվել են դադարեցնել փոխադարձ հարվածները
29.06.2026 | 11:03
ՍԴ-ն քննում է քաղաքական ուժերի դիմումները ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ. ՈՒՂԻՂ
29.06.2026 | 10:53
Կիևյանում ահռելի գործ է արվում, եթե վերջում ասֆալտի հարց ունեցանք, գումար չենք տալու. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Օրը ցերեկով ու հանրային վայրում՝ Նորքի սրտաբանական հիվանդանոցի մոտակայքում տղամարդը որոշել էր, այսպես ասած, դաստիարակել տեսանյութում երևացող կնոջը։ Կինն էր, թե՝ ոչ, տեսանյութից պարզ չէ, բայց փաստ է, որ անցորդներից և դեպքի ականատեսներից միայն մեկն է համարձակվել արձանագրել կատարվածն ու հանրայնացնել։

Տեսանյութում երևում է նաև մի կին, որը փորձում է օգնել բռնության ենթարկվողին, վերջինն օգնության է կանչում մեկ այլ տղամադու, ում անունով է դիմում։ Հասկանալի է դառնում, որ տղամարդը մոտակայքում է, սակայն չի մոտենում միջադեպի վայրին։ Ի վերջո, կնոջը հաջողվում է փախչել ու նստել հենց այդ տղամարդու մեքենան։

Դեպքից մոտ մեկ ժամ անց կինը դեռ հաղորդում չէր ներկայացրել Ոստիկանություն։ Ավելի ուշ Ոստիկանությունը պարզաբանում տարածեց՝ նշելով, որ պարզել է տեսանյութում երևացող տղամարդու ինքնությունը։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Ոստիկանության կենտրոնական բաժնում նախապատրաստվում են նյութեր։

Որ անցորդը տեսագրել է դեպքն ու ահազանգել, արդեն իսկ հուսադրող փաստ է, ասում է իրավապաշտպան Արման Ղարիբյանը։

Հայաստանում, ըստ Ոստիկանության տվյալների, միայն 2021 թվականի 8 ամիսների ընթացքում գրանցվել է ընտանեկան բռնության 314 դեպք, որից 5-ի դեպքում բռնության ենթարկվողը ամուսինն է եղել, 211-ի դեպքում բռնության է ենթարկվել կինը, 29-ի դեպքում ծնողն է բռնության ենթարկել զավակին, իսկ 39-ի դեպքում՝ զավակը ծնողին։ 314 դեպքից 74-ով հարուցվել է քրեական գործ։ Սրանք միայն գրանցված դեպքերն են։ Թեպետ դեպքերի քանակի նվազում չի արձանագրվել, բայց իրավապաշտպանը դրական առաջընթաց է համարում Ոստիկանության կողմից դեպքերի արձանագրման աճը։

Հայաստանում քիչ, բայց եղել են նաև դեպքեր, երբ գործը շարունակել է քննվել դիմումի բացակայության պայմաններում։ Սա թույլ է տալիս Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ու նաև մեր օրենսդրությունը՝ հանուն հանրային շահի, իսկ այստեղ հանրային շահն ակնհայտ է․ երկրի բնակչության կեսից ավելին կանայք են և նրանց մեկ երրորդը ենթարկվում է բռնության՝ ասում է Արման Ղարիբյանը։ Թեպետ օրենսդրական բացեր էլ շատ կան։

Հասարակական կազմակերպությունները դեռ տարիներ առաջ են հանդես եկել օրենսդրական փոփոխություններ անելու առաջարկով, սակայն քովիդի համաճարակն ու պատերազմը առաջնահերթությունների շարքից հետ մղեցին այս հարցը։ Արդյունքում բռնության դեպքերն ավելացան, սակայն այդ աճը ոչ թե Ոստիկանության կամ Քննչական կոմիտեի տվյալներով է երևում, այլ իրավապաշտպան կազմակերպությունների թեժ գծերին ստացված հեռախոսազանգերի բազմակի աճով։ Ընդ որում, կանայք մեծամասամբ ոչ միայն չեն ահազանգում բռնության մասին, այլև շարունակում են հանդուրժել բռնարարին։ Պատճառները, ըստ իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի, տարբեր են։

Վիճակագրությունը մտահոգիչ է։ Այսօր Հայաստանում յուրաքանչյուր ամիս առնվազն 1 կին սպանվում է ամուսնու կողմից։ Վերջին 11 տարիների ընթացքում 80 կին է սպանվել՝ ընտանիքում բռնության ենթարկվելով։

Կանանց իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպություններին կարելի է դիմել 099-887 808 հեռախոսահամարով։ Գաղտնիությունն ապահովվում է, կենտրոն դիմած կանայք ստանում են թե՛ հոգեբանական, թե՛ սոցիալական ու իրավական աջակցություն, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև կացարանով են ապահովվում։

Հայաստանում, միայն 2020 թվականի տվյալներով, 1043 հոգի հաշվառված է որպես բռնարար, ընդ որում՝ նրանցից 121-ը կանայք են, 3-ն էլ` անչափահաս։ Բռնության ամենաշատ դեպքերն արձանագրվում են  Երևանում, Արմավիրի և Արարատի մարզերում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան