Քոչարյանի փողոցային պայքարի մեկ տարին. ինչ սպասել նախորդ ձախողված փորձից հետո. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

17.11.2026 | 16:40
Մուսաևը 6 անգամ կրակել է Անի Ավետիսյանի ուղղությամբ, ապա գցել մահճակալին և հարվածներ հասցրել. հրապարակվել է Շաքի ներխուժած ադրբեջանցու մեղադրական եզրակացությունը
17.11.2026 | 16:36
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է․ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 16:23
Սերբիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ օդաչուն զոհվել է
17.11.2026 | 16:14
«Աննախադեպ գործողություն»․ Զելենսկին մանրամասներ է հայտնել Ղրիմի կամրջին հարվածի գործողությունից
17.11.2026 | 16:13
Գևորգ Ղազարյանը խզել է պայմանագիրն «Արարատ-Արմենիայի» հետ
17.11.2026 | 16:06
Արամ Վարդևանյանն ու Հնդկաստանի դեսպանը քննարկել են սահմանադրական բարեփոխումների սահմանափակումների վերաբերյալ Հնդկաստանի փորձը
17.11.2026 | 15:54
Ֆրանսիան պատրաստվում է նոր բողոքի ցույցերի` մինչ արհմիությունները համազգային գործադուլի կոչ են արել
17.11.2026 | 15:43
2026-ին ՔԿՀ-ներում մահվան 4 դեպք է արձանագրվել․ ՀԿ-ները մտահոգություն են հայտնում
17.11.2026 | 15:34
Բնական է, 10 բալանոց խցանումը նյարդայնացնում է ոչ միայն տիկին Հակոբյանին, այլև բոլորիս. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 15:26
Պրահայում երկու ուղևորատար գնացքների բախման հետևանքով 46 մարդ է տուժել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 15:24
Ալիկ Սարգսյանի անվան հետ կապվող ընկերությանը ձևական մրցույթով հատկացված 3,6 մլրդ դրամի հողերի վարձակալությունն անվավեր է ճանաչվել
17.11.2026 | 15:18
6 ամսով ձերբակալված Ուսման Նուրմագոմեդովն ազատ է արձակվել ԱՄԷ-ում
17.11.2026 | 15:11
ՀՀ-ն և ՌԴ-ն երկաթուղու հարցն են քննարկում // Գերմանիայի ԱԳ նախարարը Հայաստան կգա․ ԼՈՒՐԵՐ
17.11.2026 | 15:00
Հինգ եվրոպական երկրներ միգրանտներին կարտաքսեն Ռուանդա․ այնտեղ միգրանտների կենտրոն են բացում
17.11.2026 | 14:51
Կրեմլը հայտնում է, որ Պուտինին զեկուցել են Ղրիմի կամրջի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
Բոլորը

Հայաստանի նախագահի պաշտոնը տասը տարի զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանին մեկ տարի է՝ չի հաջողվում իշխանությունը վերցնել Նիկոլ Փաշինյանից: Քոչարյանի գլխավորած ընդդիմադիր ուժերը թեև նախորդող մեկ տարվա ընթացքում ակցիաների միջոցով հաջողության չհասան, սակայն նույն պահանջով վերսկսում են հանրահավաքները:

Մեկ տարի առաջ հայկական կողմի պարտությունն արձանագրող եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արթուր Վանեցյանի, Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ուժերը, ինչպես նաև Դաշնակցությունը և մեկ տասնյակի հասնող այլ կուսակցություններ միավորվեցին Փաշինյանի հրաժարականի պահանջի շուրջ և ձևավորեցին «Հայրենիքի փրկության շարժումը»: Ամիսներ շարունակ Երևանում հակակառավարական ակցիաներ իրականացվեցին, ընդդիմությունն օրեր շարունակ փակ պահեց Բաղրամյան պողոտան։

Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմությունը վարչապետի պաշտոնում ուզում էր տեսնել Վազգեն Մանուկյանին։ Հայրենիքի փրկության շարժումը հայտարարում էր, թե Մանուկյանը ղեկավարելու է մեկ տարի, որից հետո պետք է տեղի ունենային արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ընդդիմության այս սցենարը, սակայն, ձախողվեց: Իսկ Հայրենիքի փրկության շարժումը ոչ միայն հայրենիքը չփրկեց, այլև ստեղծված միավորը, որն արտահերթ ընտրությունների մասնակցության հարցում տարաձայնությունների արդյունքում փլուզվեց՝ այդպես էլ չկարողանալով հուժկու ընդվզման շարժում ձևավորել։ Իսկ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանն անցած մայիսից ի վեր կրկին քաղաքականապես ապաակտիվացել է, մամուլն ու քաղաքական ուժերն էլ նրա մասին իսպառ մոռացել են։

Եվ ահա հիմա՝ մեկ տարի անց Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է համազգային դիմադրության շարժման մեկնարկի մասին: Նոյեմբերի 8-ին հրավիրված հանրահավաքի ժամանակ նա հայտարարեց, որ առնվազն մի քանի ամսից կհասնեն ցանկալի արդյունքի:

Ո՞րն է Հայրենիքի փրկության շարժման և Համազգային դիմադրության շարժման տարբերությունը։ Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը նկատում է՝ Քոչարյանը շարժման անունը փոխել է՝ ՀՓՇ-ի ձախողումը քողարկելու համար:

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի համար էլ որոշակի չեն նորանուն շարժման հաջողության հեռանկարները։ Քաղտեխնոլոգը տարակուսած է՝ եթե Ռոբերտ Քոչարյանը համազգային դիմադրության շարժում է սկսում, ապա ուր են գործողությունները:

Ընտրություններից հետո քոչարյանական ճամբարում չափազանց մեծ հիասթափություններ են եղել, նշում է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը: Ըստ նրա՝ Քոչարյանն այժմ նոր շարժման մասին հայտարարում է, որպեսզի թիմակիցներին ցույց տա, որ հետ չի կանգնում իր գաղափարներից:

Գործող իշխանության նկատմամբ լոյալ վերաբերմունք ունեցող փորձագիտական շրջանակները Քոչարյանի կողմից կազմակերպված համազգային դիմադրության մեկնարկային հանրահավաքը չստացված են որակում՝ նշելով, որ Ազատության հրապարակը բազմամարդ չէր: Նրանց դիտարկմամբ՝ քաղաքացիները Ռոբերտ Քոչարյանին չեն ընկալում որպես առաջնորդ:

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի խոսքով՝ հանրահավաքին քիչ թվով քաղաքացիների ներկայությունը պայմանավորված չէ այն հանգամանքով, որ շարժման առաջնորդը Ռոբերտ Քոչարյանն է: Ըստ նրա՝ որոշիչ նշանակություն ունի այն, թե ընդդիմության կողմից բարձրաձայնվող խնդիրը քաղաքացիների քանի տոկոսին է հետաքրքրում:

Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանի հրավիրած հանրահավաքին, ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հաշվարկների, ներկա է եղել 3700 քաղաքացի: Իսկ ահա գերմանական DW-ի ռուսական ծառայությունը նշել էր 10-12 հազար քաղաքացու մասնակցության մասին: Նկատենք, որ «Հայաստան» դաշինքը արտահերթ ընտրություններին ստացել է շուրջ 270 հազար քվե։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան