Նոր վարկած. ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստրը հնարավոր է թունավորված լինեն հնդկաձավարից

Լուրեր

29.09.2026 | 11:33
Զելենսկին հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է շուրջ 10,000 զինվորականի ուղարկել Ռուսաստան
29.09.2026 | 11:23
Կոնջորյանը և Կարապետյանը ԵԽԽՎ զեկույցը մեջբերում են ընտրողաբար
29.09.2026 | 11:15
Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
29.09.2026 | 11:10
Պուտինը տարվա ընթացքում 4-րդ անգամ ավելացրել է բանակի թվաքանակը՝ հասցնելով 2,44 միլիոն մարդու
29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
29.09.2026 | 10:46
Հայաստանը կընդունի ԱՊՀ մարզական խաղերը
29.09.2026 | 10:38
ՌԴ-ն հարվածել է Կիևում ուսումնական հաստատության շենքի և բնակելի տների․ կան տուժածներ
29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
29.09.2026 | 09:58
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.09.2026 | 09:50
Փրկարարներն ուղղել են բեռնատարը, վերականգնել երթևեկությունը
29.09.2026 | 09:33
«Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն». ՈՒՂԻՂ
28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

The Sun պարբերականի հաղորդմամբ՝  Սկրիպալների թունավորման գործում նոր վարկած է հայտնվել, ըստ որի՝ ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստրը կարող են թունավորված լինել Ռուսաստանից բերված հնդկաձավարի միջոցով. փոխանցում է ntv.ru-ն:

Ըստ պարբերականի՝ ռուս նախկին լրտեսը դստերը՝ Յուլիային, խնդրել էր իր հետ Մոսկվայից հնդկաձավար,  դափնու տերև և որոշ համեմունքներ բերել: Յուլյան մոռացել էր հոր խնդրանքի մասին ու Մոսկվայից Լոնդոն մեկնող իր ընկերուհուն խնդրել էր գնել այն:

Ենթադրվում է, որ խորհրդային արտադրության «Նովիչոկ» նյարդապարալիտիկ նյութը գտնվել է հենց այդ տուփում:

Հիշեցնենք, որ մարտի 5-ին Սոլսբերի քաղաքի  ոստիկանությունը հաղորդել էր, որ քաղաքի առևտրի կենտրոններից մեկում անհայտ ծագման վտանգավոր նյութից անգիտակից վիճակում  հիվանդանոց է տեղափոխվել երկու անձ։ Հետագայում պարզվել է, որ խոսքը Սկրիպալի և նրա դստեր մասին է:

Նշենք նաև, որ Սկրիպալը Ռուսաստանում 2006 թվականին դատապարտվել էր Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010 թվականին ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում. նրան  փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ: