Երևանի 40-ամյա բնակչի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել 2 անձի

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ անհետաձգելի գործողությունների,  ինչպես նաև ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկված օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են 2021թ. նոյեմբերի 1-ին Երևանի 40-ամյա բնակչի սպանության հանգամանքները, ինչպես նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևանի բնակիչ է՝ ծնված 2001թ.:

Հավելենք որ, հիշյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակցից զեկուցագիր է ստացվել նաև այն մասին, որ նոյեմբերի 1-ին դեպքի վայրում համապատասխան միջոցառումներ իրականացնելու ընթացքում իր կողմից օգտագործվող հեռախոսահամարի «Whatsapp» հավելվածին՝ ժամը 03:17-ին, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի հորից ստացվել է հաղորդագրություն` արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտող բովանդակությամբ:

Այդ դեպքի առթիվ ևս ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասով, որը միացվել է սպանության դեպքով հարուցված վերոնշյալ քրեական գործին:

Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական, դատակենսաբանական, դատաքիմիական փորձաքննություններ, առգրավվել են բժշկական կենտրոնի տեսանկարահանող սարքերը, կատարվել մի շարք քննչական և դատավարական այլ գործողություններ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 20-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Վերջինիս հորը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունը շարունակվում է: