Ամեն ինչ անում են՝ իրենց իշխանությունը պահպանելու համար․ Գրիգոր Խաչատրյանը՝ դպրոցականների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարության մասին (տեսանյութ)

Լուրեր

05.10.2026 | 10:34
Ուսուցչի առաքելությունն ավելի պատասխանատու է դառնում․ նախարարի ուղերձը՝ մասնագիտական տոնի կապակցությամբ
05.10.2026 | 10:17
Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել «Վանա լիճ դրախտ» համալիրի օտարման գործընթացում
05.10.2026 | 10:09
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 5-ի դրությամբ
05.10.2026 | 09:46
Կոտայքում մեքենայից կրակել են պարեկների ուղղությամբ․ երկու ծառայող վիրավորվել է, 2 անձ՝ ձերբակալվել
05.10.2026 | 09:41
Հենրիխ Մխիթարյանը գոլ է խփել ստուգողական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
Բոլորը

«Դաստիրակությունը պետք է պարունակի մարդուն ազատություններ տալու սկզբունքը։ Մենք եկող սերնդից ավելի շատ բան ունենք սովորելու, քան  նրան տալու։ Եթե այդ ազատությունը չլինի էվոլյուցիոն պրոցես չի կարող ընթանալ։ Իսկ այն, ինչ Կառավարությունն անում է, հիվանդություն է, ամեն ինչ անում են՝ իրենց իշխանությունը պահպանելու համար»,-նման տեսակետ է հայտնում նկարիչ Գրիգոր Խաչատրյանը՝ Factor.am-ի «Երևանի ժամանակով» զրուցաշարի շրջանակում՝ անդրադառնալով ՀՀ կառավարության կողմից մշակված դպրոցականների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարությանը։

Նկարչի խոսքով՝ սերը ենթադրում է իշխանություն, մեզ վրա իշխանություն ունի նա, ով մեզ սիրում է․ «Մեր իշխանությունները իրենք սիրո կարիք ունեն, բայց դրա համար պետք է, որ իրենք առաջինը սիրեն հասարակությանը։ Այդ սերը պետք է լինի առարկայական, որ տեսնենք այն, զգանք։ Սերը հնարավոր չէ պարտադրել, դա ոնց որ բռնի ամուսնություն լինի՝ բռնաբարության հասնող»։

Գրիգոր Խաչատրյանն անդրադառնում է իշխանական էլիտայի այն պնդումներին, թե Սերժ Սարգսյանն անփոխարինելի է․ « Նա ժամանակին խոստացել էր, որ չի հավակնի վարչապետի պաշտոնին։ Բայց ինքը կարծրատիպերով չի առաջնորդվում, նախապաշարմունքներ չունի, տեսեք՝ ինչ հայրենասեր է, հանուն հայրենիքի գնում է զոհողության»։

Նկարչի համոզմամբ՝ հայ իշխանություններն ու հասարակությունը շատ տարանջատված են, շփման եզրեր չունեն։ Ըստ նրա՝ այդ իրավիճակը կշտկվի, եթե մեր պաշտոնյաները երթևեկեն հասարակական տրանսպորտով  և գան, մտնեն ժողովրդի մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան