Լարսը փակ է, ցուցափեղկերը՝ դատարկ․ ե՞րբ է լինելու ապաշրջափակումը․ Թորոսյանը՝ ԱԳ փոխնախարարին

Լուրեր

30.07.2026 | 10:25
178 մլն դրամով «Վարչաֆեստ» է կազմակերպվելու
30.07.2026 | 10:13
Ուկրաինան հարվածել է Պենզայում և Ուդմուրտիայում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 10:00
Բաքվում աշխարհի չեմպիոն դարձած ըմբշամարտիկ Ջանես Նազարյանն ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում խոսել է իր հաղթանակից
30.07.2026 | 09:49
Եվրոն, դոլարը, ռուբլին արժևորվել են․ արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 30-ի դրությամբ
30.07.2026 | 09:37
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.07.2026 | 00:02
Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
29.07.2026 | 23:30
Շիրակի մարզում կիրականացվեն օդային սրսկումներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
29.07.2026 | 21:57
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր
29.07.2026 | 21:43
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ
29.07.2026 | 21:27
Լոռու մարզում հարսանյաց արարողությունից հետո 22 քաղաքացի թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ
Բոլորը

Լարսը փակ է, ցուցափեղկերը՝ դատարկ: Առաջին ձյունն է տեղացել և մեր ներկրող մեքենաներն այնտեղ կանգնած են… Ե՞րբ է լինելու ապաշրջափակումը: ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այս հարցը բարձրացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանը՝ դիմելով ԱԳ փոխնախարար Արմեն Ղևոնդյանին:

Թորոսյանի դիտարկմամբ՝ առանց կոմունիկացիաների և լոգիստիկ խնդիրների լուծման տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մասին խոսելն անհեթեթություն է:

«Մենք չունենք ցամաքային անմիջական սահման ԵԱՏՄ տարածաշրջանի հետ, հաղորդակցութունը միջնորդավորված է Վրաստանի տարածքով, կախված ենք բացառապես Լարսի անցակետից, ինչը ձմռան ամիսներին խնդիրներ է հարուցում: Կարծում եմ մեր պետությունը, կառավարությունը, արտգործնախարարությունը ջանքեր պետք է ներդնեն այլընտրանքային կոմունիկացիոն հնարավորություններ ստեղծելու համար»,- ասաց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում: