Տոնում ենք Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության  տոնը՝ Զատիկը

Լուրեր

14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
14.10.2026 | 20:30
«Ցավոտ սահմանափակումներ»՝ մարզերից եկողների համար․ ինչ է պատրաստվում անել քաղաքապետարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սիրով հրավիրում ենք միասին տոնելու Մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության  տոնը:

Արարատյան Հայրապետական թեմում Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվների, համայնքների ու երիտասարդաց միությունների նախաձեռնությամբ Ս. Հարության տոնին, եկեղեցական արարողություններից բացի, մի շարք համայնքներում կկազմակերպվեն հոգևոր-մշակութային միջոցառումներ:

Ձեզ ենք ներկայացնում միջոցառումների ժամանակացույցը:  

 

Զատկական տոնախմբություններ

Մարտի 31, Ավագ շաբաթ

 

Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի

 

Ժամը 18.00-ին Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ճրագալույցի Ս. Պատարագը կմատուցվի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ:

Ժամը 20.00–ին Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության ավետիս» խորագրով կանթեղներով երթը: Երթի մասնակիցները հոգևոր երգերի ու շարականների երգեցողությամբ Ս. Սարգիս եկեղեցուց Մ. Մաշտոցի պողոտայով ու Ամիրյան փողոցով կքայլեն դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ վառվող կանթեղները կդասավորեն խաչաձև՝ ամենքին փոխանցելով Ս. Հարության Ավետիսը:

 

Ժամը 20.00–ին  Մասիսի Ս. Գևորգ եկեղեցու երիտասարդները մոմերով և հավկիթներով կշրջեն տնետուն՝ փոխանցելու Ս. Հարության Ավետիսը:


 

Ապրիլի 1, Սուրբ Հարության տոն

 

Երևանի Ս. Երրորդություն եկեղեցի

Ժամը 13.30-ին, Ս. Պատարագի ավարտին  եկեղեցու բակում երիտասարդաց միության անդամների նախաձեռնությամբ տեղի կունենա տոնական համերգ և ազգային պարերի ուսուցանում:

 

Նորագավիթի Ս. Գևորգ եկեղեցի

Ժամը 13.30-ին Ս. Պատարագից հետո տեղի կունենա տոնական համերգ Նորագավիթի Մշակույթի տան սաների մասնակցությամբ: Միջոցառման ընթացքում կկազմակերպվի նաև երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք, որից ստացված գումարը կտրամադրվի բարեգործության:

 

Դավթաշենի Ս. Նահատակաց եկեղեցի

Ժամը 13.30-ին Ս. Պատարագի ավարտից հետո կկազմակերպվի տոնական համերգ՝ եկեղեցուն կից գործող կենտրոնի սաների մասնակցությամբ:

 

Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցի

Ժամը 13.30-ին Ս. Պատարագի ավարտից հետո կկազմակերպվի տոնական համերգային ծրագիր և ձեռքի աշխատանքների թեմատիկ ցուցահանդես:

 

Նոր Նորքի Ս. Աստվածածին եկեղեցի

Ժամը 13.30-ին Ս. Պատարագի ավարտից հետո եկեղեցու բակում տեղի կունենա տոնական համերգ:

 

Կաթողիկե Ս. Աստվածածին և Ս. Աննա եկեղեցիներ

Ժամը 13.30-ին Ս. Պատարագի ավարտից հետո եկեղեցու բակում տեղի կունենա տոնական համերգ: Ելույթ կունենան եկեղեցու «Գանձեր» երգչախումբը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Հայորդաց տաների սաները:

 

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի

Ժամը 13.30-ին Ս. Պատարագի ավարտից հետո եկեղեցու բակում տեղի կունենա տոնական համերգ:

 

Քանաքեռի Ս.Հակոբ եկեղեցի

Ժամը 13.30-ին Ս. Պատարագի ավարտից հետո եկեղեցու բակում  կկազմակերպվի զատկական հյուրասիրություն:

 

Ավանի Ս. Աստվածածին եկեղեցի

Ժամը 13.30-ին Ս. Պատարագից հետո կկազմակերպվի տոնական համերգ՝ Ավանի մշակույթի տան, դպրոցների, ազգագրական երգի-պարի խմբերի մասնակցությամբ: Համերգային ծրագրից հետո կլինի նաև հյուրասիրություն:

 

Արաբկիր համայնքի նորակառույց եկեղեցի

Ժամը 13.30-ին Ս. Պատարագից հետո Արաբկիր համայնքի նորակառույց եկեղեցու բակում կկազմակերպվի տոնական միջոցառում Արաբկիր վարչական շրջանի մշակույթի տան և Հայորդաց տան սաների մասնակցությամբ:

 

Արարատի Ս. Հակոբ եկեղեցի

Ժամը 13.30–ին Ս. Պատարագից հետո եկեղեցու բակում տեղի կունենա  համերգային ծրագիր՝ Արարատի Մշակույթի տան սաների մասնակցությամբ, որից հետո կլինի նաև մատաղի հյուրասիրություն:

 

Ներքին Դվինի Ս. Հարություն եկեղեցի

Ժամը 13.30-ին Ս. Պատարագից հետո եկեղեցու բակում կկազմակերպվի տոնական միջոցառում և մատաղի հյուրասիրություն:

 

Արևշատի Ս. Աստվածածին եկեղեցի

Ժամը 13.30-ին Ս. Պատարագից հետո եկեղեցու բակում կկազմակերպվի տոնական համերգ, հավկիթների մրցույթ և հյուրասիրություն:

 

Մխչյանի Ս. Հովհաննես եկեղեցի

Ժամը 13.30-ին Ս. Պատարագից հետո եկեղեցու բակում Կիրակնօրյա դպրոցի սաները կներկայացնեն Զատկի խորհուրդը, կկազմակերպվի ցուցահանդես-վաճառք, որից հավաքված գումարը կօգտագործվի երիցատան կառուցման աշխատանքների համար: Եկեղեցու այցելուներին կմատուցվի մատաղ և կարմրաներկ հավկիթներ:

 

Մասիսի Ս. Թադեոս եկեղեցի

Ժամը 13.30-ին Ս. Պատարագից հետո եկեղեցու բակում տեղի կունենա համերգ, որից հետո մասնակիցները Մասիս քաղաքում կշրջեն՝ փոխանցելու Ս. Հարության ավետիսը:

 

Նորաբացի Ս. Աստվածածին  եկեղեցի

Ժամը 13.30-ին Ս. Պատարագից հետո եկեղեցու բակում տեղի կունենա տոնական միջոցառում:

 

Ապրիլի 2-ին բոլոր եկեղեցիներում կմատուցվի մեռելոց Ս. Պատարագ, որի ավարտին կկատարվի հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ բոլոր ննջեցյալների:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին