Ոստիկանները փորձում են հեռացնել ճանապարհը փակած քաղաքացիներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարության շենքի մոտ իրավիճակը լարված է։ Ոստիկանները փորձում են տարածքից հեռացնել այնտեղ ակցիա իրականացնող զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատներին, որոնք ակցիա են իրականացնում՝ պահանջելով վարչապետի հետ հանդիպում։

Ոստիկանները փորձում են հեռացնել ծնողներին, իսկ զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատները փորձում են համոզել ոստիկաներին՝ հարգել իրենց պահանջը:

Անդրադառնալով ոստիկանի զգուշացմանը, թե ուժ կգործադրեն, եթե ծնողները չհեռանան, զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատներից մեկը նշեց. «Բա ինչի՞ այդ ուժը չգործադրեցիք մեր երեխեքի համար»:

«Ամսի 6-ին տղայիս ծննունդն է, երկու տարի է չեմ տեսել, ինձ մի՛ ասեք՝ ինչ անեմ»,- դիմելով ոստիկանին՝ նշեց անհետ կորած զինծառայողի հայրը:

«Պարո՛ն, նայի, տե՛ս, ինչ երեխա եմ կորցրել»,- ոստիկանին ցույց տալով որդու լուսանկարը՝ նշեց անհետ կորած զինծառայողի մայրը,- 20 տարի սարքածս տունն եմ տվել թուրքին ու եկել էստեղ, դուրսն եմ մնացել, ու հմի դոշ տված կպահես էդ իշխանությանը»:

Մանրամասները՝ տեսանյութում: