Արմեն Ռուստամյանն՝ ապագա Կառավարության մասին․ «Դեմքերը նույնն են, դա դանդաղեցնելու է գործընթացը»

Լուրեր

18.03.2026 | 17:47
Սենեգալն Աֆրիկայի գավաթից զրկվելու որոշումը կբողոքարկի CAS-ում
18.03.2026 | 17:38
Իրանը հայտնում է աշխարհի ամենամեծ բնական գազի հանքավայրում համալիրի վնասման մասին
18.03.2026 | 17:32
Հայաստանի և Իրանի շախմատիստները կմրցեն Երևանում
18.03.2026 | 17:21
Վլադիմիր Գասպարյանի որդին չի կարող լքել ՀՀ-ն․ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
18.03.2026 | 17:21
Եվրահանձնակատար Մարթա Կոսը Հայաստան կայցելի՝ ամրապնդելու ԵՄ-ՀՀ գործընկերությունը
18.03.2026 | 17:18
Փոփոխություններ են նախատեսվում «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում
18.03.2026 | 17:10
Ֆրանսիայում ՀՀ դեսպանը Սորբոն Նուվել համալսարանում ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
18.03.2026 | 17:04
Վլադիմիր Գասպարյանի որդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
18.03.2026 | 17:00
NBA-ի նախորդ եզրափակիչի մասնակիցն անընդմեջ պարտությունների հակառեկորդ է գրանցել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.03.2026 | 16:48
Սաուդյան Արաբիան ԱԹՍ է խոցել Ռիադում ԱՄՆ-ի և Թուրքիայի դեսպանատների մոտ
18.03.2026 | 16:39
Միրզոյանը Մասկատում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
18.03.2026 | 16:28
Ադրբեջանից Իրան է ուղարկվել հերթական մարդասիրական օգնությունը
18.03.2026 | 16:19
Կրեմլը «խստորեն դատապարտել է» Իրանի Անվտանգության խորհրդի ղեկավար Ալի Լարիջանիի սպանությունը
18.03.2026 | 16:10
Միրզոյանը հանդիպել է Օմանի գյուղատնտեսության, ձկնաբուծության և ջրային ռեսուրսների նախարարի հետ
18.03.2026 | 16:00
Ոստիկանության գնդապետը դատապարտվել է ցմահ ազատազրկման․ HSBC բանկի վրա ավազակային հարձակման գործով դատավճիռը մտել է ուժի մեջ
Բոլորը

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը իշխանությունների հանդեպ հասարակության ատելությունից վատ սպասելիքներ ունի․

«Ատելությունը բերելու է ծայրահեղ քայլերի, ատելությունը, հասկանու՞մ եք, ամեն օր հարյուրավոր երիտասարդներ դառնում են 18 տարեկան, այ էդ 18 տարեկանը ատելության էդ միջավայրում ինքը ոչ ադեկվատ քայլերի կարող է գնալ։ Ես ցավալիորեն կարծում եմ, որ ցավալի քայլեր կարվեն»,-ենթադրում է պատգամավորը։

Այնուամենայնիվ, նա այն կարծիքին չէ, որ այդ վերաբերմունքը պետք է ուղղել հենց ապագա վարչապետ Սերժ Սարգսյանից ազատվելու գործին։ Պատգամավորի կարծիքով՝ դա մի նպատակ է, որը դժվար թե իրականանա։ Պետք է պայքարել, որ վարչապետ Սերժ Սարգսյանը չունենա այն լիազորությունները, որոնցով նրան օժտում է Ազգային ժողովը։

Պարոն Բագրատյանը կասկած չունի․ «Որեւէ անձի, թույլ տվեք ասել ինձ կամ ձեզ այդ պաշտոնում դնելու դեպքում գայթակղությունը շատ մեծ է՝ չօգտագործել մեծ լիազորությունները»։

Պատգամավորը համաձայն չէ, որ գործող նախագահն ինքն է ամեն ինչ անում, որ դառնա սուպերվարչապետ։

Դաշնակցական Արմեն Ռուստամյանը ոչ մի սուպերվարչապետ էլ չի տեսնում Սերժ Սարգսյանին տրվելիք լիազորություններում։ Ըստ նրա՝ «Վարչապետի վրայից ամբողջ դատական իշխանությունն է անջատված, որը շատ կարեւոր է։ Երկրորդ գլխավոր փոփոխությունը որ կա, ինքը վարչապետը եւ Կառավարությունն ամբողջությամբ հաշվետու է Ազգային Ժողովի առաջ, որը մինչեւ հիմա չկար»։

Սակայն, հայտնի է, որ իշխանությունը մտադիր չէ փոխել իր դեմքերին։ Արմեն Ռուստամյանն այդտեղ խնդիր է տեսնում։ Դա կարող է դադարեցնել միջազգային փորձագետների հավանությանն արժանացած կառավարման բարեփոխումները մեր իշխանությունում։

«Դեմքերը նույնն են,-ասում է նա,-դա դանդաղեցնելու է պրոցեսը, որոնք լավ չեն հասկացել ինչ է կատարվել, բայց դա ցանկացած պրոցեսում էդպես է, իդեալական չի լինում»։

Համաձա՞յն է պարոն Ռուստամյանը, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է պաշտոնավարել երրորդ ժամկետով։ Ըստ դաշնակցական պատգամավորի, վարչապետությունը Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետը կլիներ, եթե նա պահպաներ իր լիազորությունները։ Ինքը բոլորովին այլ հանրապետության առաջին վարչապետն է

«Չորրորդ Հանրապետությունից պետք է սկսել։ Երրորդ հանրապետության վարչապետի լիազորությունները շատ ավելի քիչ էին, որովհետեւ կար նախագահ, որ ամեն ինչ ղեկավարում էր, անգամ կառավարության նիստերն էր գումարում»,-ասում է պարոն Ռուստամյանը։

Բայց վարչապետի անձը չի փոխվում, Սերժ Սարգսյանը նույն Սերժ Սարգսյանն է որպես իշխանության առաջին դեմք, որպիսին եղել է վերջին 10 տարում։ Ի դեպ, դաշնակցական պատգամավորը Հայաստանում հեղափոխության եւ քաղաքացիական բախումների հնարավորություն չի տեսնում։ Ո՞վ պետք է անի։ Ընդդիմության մեջ որեւէ մեկը չկա, որի հետեւից կգնա ժողովուրդը

«Նա պիտի ունենա 100 տոկոսանոց վստահություն, իսկ դա պիտի ցույց տա, թե ինչպես է պատկերացնում խնդիրների ավելի լավ լուծումը, որ ինքն եկավ, էդ ի՞նչը պիտի փոխվի բացի իր անձի փոփոխությունը, էդ ի՞նչ ա լինելու մյուս օրը»,-հեգնում է դաշնակցական պատգամավորը։

Փոխարենը նա իշխանության հանդեպ ատելության մթնոլորտ տեսնում է, չափազանց երկար է ժողովուրդը դժգոհել հանրապետականներից․ «Էն դժգոհությունն է, որ երկար մնալով վերածվում է ատելության, ամեն մի իշխանություն դա պետք է գիտացի։ Արդեն մտնում է ոսկորների մեջ»։

Մհեր Արշակյան