«Չար» վարորդները գտան բալերը դեսից-դենից հավաքելու ձևերը՝ ամուսինների, ընկերների հաշվին․ Ա․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգը սպասված արդյունքները չի տալիս: Այս մասին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի,  ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022թ․-ի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ այս մասին նշեց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Սկզբի շրջանում, ոնց որ թե լավ էր, բայց, ոնց որ մեր չար վարորդները գտան ձևերը բալերը դեսից-դենից հավաքագրելու՝ իրենց ամուսինների հաշվին, ընկերների հաշվին, մենք դրա դեմը ո՞նց պետք է առնենք»,- դիմելով ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանին՝ նշեց  Անդրանիկ Քոչարյանը և առաջարկեց արագ օրենսդրական առաջարկ պատրաստել։

Պատգամավորի դիտարկմամբ՝ ամեն օր ճանապարհներին արձանագրվում են միջադեպեր:

«Որպես կանոն, խփում են հետևից, չգիտեմ՝ ինչու, դա էլ շատ ազգային յուրահատկության է նմանվել»,- ասաց Քոչարյանը։

Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը պնդեց՝ բալային համակարգն իր դրական ազդեցությունն ունեցել է, բայց ճանապարհատրանսպորտային պատահարներն ավելացել են։

Տեղեկացնելով, որ բալային համակարգը գործում է բացառապես տեխնիկական միջոցներով արձանագրված խախտումների դեպքում՝ փոխոստիկանապետը տեղեկացրեց, որ տեխնիկական միջոցներով հիմնականում հագեցված է Երևանը, և այդ պատճառով էլ Երևանում ՃՏՊ-ների արդյունքով զոհերի թիվն ավելի քիչ է, քան մարզերում: