Հայկական կողմը պատրաստ է ուսումնասիրել գյուղատնտեսության ոլորտում հայ-չինական համատեղ արտադրության յուրաքանչյուր առաջարկ. նախարար

Լուրեր

14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
14.10.2026 | 20:30
«Ցավոտ սահմանափակումներ»՝ մարզերից եկողների համար․ ինչ է պատրաստվում անել քաղաքապետարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգին: Այս մասին հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հանդիպման սկզբում երկուստեք ընդգծվել է, որ գյուղատնտեսության ոլորտում հայ-չինական հարաբերություններում առկա է մեծ ներուժ և անհրաժեշտ է հստակեցնել համագործակցության հնարավոր ուղղությունները ներկայիս աշխարհա-քաղաքական զարգացումների համատեքստում:

Անդրադառնալով 2017 թվականի նոյեմբերին Չինաստանի Շանհայ քաղաքում կայացած «PrօWine China 2017» ցուցահանդեսին, որին առաջին անգամ մասնակցել են գինեգործական և կոնյակագործական հայաստանյան մի շարք ընկերություններ` նախարար Իգնատի Առաքելյանն առաջարկել է համատեղ միջոցներ ձեռնարկել չինաստանյան շուկայում հայկական գինեգործական և կոնյակագործական արտադրանքի առաջմղման ուղղությամբ:

 Նախարարը նաև տեղեկացրել է, որ Հայաստանում ստեղծվել է խաղողագործության և գինեգործության հիմնադրամ, որն ակտիվ գործունեություն է ծավալում այս ոլորտում: 

Նախարար Իգնատի Առաքելյանը վստահություն է հայտնել, որ չինական շուկայում հայկական գյուղատնտեսական արտադրանքի ճանաչելիության բարձրացումը կհանգեցնի հայկական արտադրանքի հանդեպ հետաքրքրության աճի և չինական ներդրումների ներհոսքի:

Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ հայկական կողմը պատրաստ է ուսումնասիրել գյուղատնտեսության ոլորտում հայ-չինական համատեղ արտադրության կազմակերպման յուրաքանչյուր առաջարկ:

Դեսպան Թիեն Ըրլոնգն իր հերթին նպատակահարմար է համարել փոխգործակցություն ծավալել հատկապես ջերմոցային տնտեսություններում համատեղ արտադրության կազմակերպման ուղղությամբ: Նա վստահություն է հայտնել, որ Հայաստանի ջերմոցներում արտադրվող գյուղմթերքը կունենա արտասահմանյան շուկայում իրացման իրատեսական հնարավորություններ:   

Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանն անդրադարձել է նաև 2018 թվականի նոյեմբերին Շանհայ քաղաքում կայանալիք «China International Import Expo 2018» ցուցահանդեսին և առաջարկել, որպեսզի ագրոպարենային ոլորտի հայաստանյան ներկայացուցիչները նույնպես մասնակցեն այդ խոշոր միջոցառմանը: 

Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են ուսումնասիրել չինական գյուղատնտեսական շուկայի ներկայիս պահանջարկը ագրարային բնագավառում համատեղ ծրագրերի իրականացման նպատակով: