Շուշիից հեռացած ընտանիքը միայն տաք ծածկոց ու տան բանալին է հասցրել վերցնել․ կյանքը կացարաններում․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.06.2026 | 22:18
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք
06.06.2026 | 21:59
Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով Դատախազությունը դիմել է ԿԸՀ
06.06.2026 | 21:45
Հենրիխ Մխիթարյան․ Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը
06.06.2026 | 21:42
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով
06.06.2026 | 21:33
Կարկուտից ոչխարներ են սատկել, գառնարածը վնասվածքներ է ստացել․ արտակարգ դեպք՝ Լոռու մարզում
06.06.2026 | 21:21
Եղիշե Մելիքյանը՝ Ղազախստանի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 21:10
Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է
06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
06.06.2026 | 18:33
11 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին
06.06.2026 | 17:50
Ընտրական հանցագործությունների գործերով ձերբակալվել է 194, քրեական հետապնդման ենթարկվել՝ 209 անձ. ՀԿԿ
Բոլորը

Ազգակցական կապ չունեն, բայց նման են ճակատագրով։ Պատերազմը խաչեց այս ու նրանց նման հազարավոր արցախցիների ճակատագրերը։ Արցախի բնակիչներից շատերը ստիպված եղան թողնել տունն ու տարիների վաստակը՝ ապաստան գտնելով Հայաստանի տարբեր անկյուններում, այս դեպքում՝ Զեյթունի ուսանողական հանրակացարանում։

Տիկին Սիլվան Ջրականում (Ջաբրայիլ) էր բնակվում՝ ամուսնու և 5 երեխաների հետ։ Դուստրը ցույց է տալիս ադրբեջանցիների հրապարակած տեսանյութը, որտեղ իրենց տունն է երևում։ Սա սեփական օջախը տեսնելու միակ հնարավորությունն է։

5 երեխաներից հիմա երկուսն են իրենց հետ բնակվում Զեյթունի հանրակացարանում, մեկն ամուսնացած է, 2-ին էլ ստիպված թողել են բարեկամուհու տանը՝ փոքրիկ այս սենյակում չէին տեղավորվի։ Երբ այստեղ եկան, սենյակների վիճակն անմխիթար էր, վերանորոգեցին ՄԱԿ-ի աջակցությամբ։

Եվ այսպես անորոշության մեջ արդեն մեկ տարի է՝ ապրում են Արցախից տեղահանված 6 ընտանիքները։ Դժգոհություն չունեն, գլխներին ծածկ կա, բայց շուտով դրսում հայտնվելու վախը հանգիստ չի տալիս։ Հանրակացարանը ուսանողական է, այն ազատելու մասին խոսակցություն եղել է, թեպետ ժամկետներ չեն նշվել։

Ծնողների հոգսից ու մտածմունքից անտեղյակ՝ տան փոքրիկները խաղով են տարված։ Մայրը՝ Ալլան էլ, ստիպված է լինում մոռանալ դժվարությւոնների մասին ու ժպտալ երեխաներին։ 4 անչափահաս երեխաների, ամուսնու, սկեսրայրի ու սկեսրոջ հետ Ավան վարչական շրջանում գտնվող գիշերօթիկ դպրոցում են տեղավորվել։

Միայն շնորհակալության խոսքեր լսեցինք այս ընտանիքում, ասացին՝ գոհ են բոլորից, օգնել են ամեն ինչով, միայնակ չեն թողել խնդիրների հետ, կապրեն այնքան, որքան թույլ կտան։ Եթե դուրս գալու պահանջ լինի, դուրս կգան՝ կրկին շնորհակալ լինելով, բայց թե ուր կգնան՝ չգիտեն։ Տունը, ավտոմեքենան, ամեն ինչ թողել են Շուշիում։

Պատերազմի օրը զինվորական ամուսինն անմիջապես ճակատ է շտապել, երիտասարդ մայրը երեխաների հետ՝ Երևան, սկեսուրն էլ դստեր հետ ապաստարան են տեղափոխվել։

Հայաստանում, վերջին տվյալներով, 20․000-ից ավելի արցախցի է բնակվում, որից 6․180-ն անչափահասներ են։ 10 ամիսների ընթացքում Արցախ է վերադարձել 50 ընտանիք, որոնք ապահովվել են բնակարաններով, հիմնականում՝ Ասկերանի շրջանում։ Արցախում նաև բնակարանաշինական ծրագրեր են իրականացվում, առաջիկա 3 տարիներին հնարավոր կլինի բնակարանով ապահովել բոլոր տեղահանված ընտանիքներին։

Մինչ այդ, տեղահանված բնակիչներն աջակցություն են ստանում՝ Հայաստանում բնակվելու համար։ Վերջին ծրագիրը հաստատվեց օրեր առաջ՝ անշարժ գույք կորցրած քաղաքացիները կստանան ֆինանասական նոր աջակցություն։ Հայտերի գործընթացը կսկսվի առաջիկյում։

Հաստատվել է նաև Ղարաբաղից տեղահանված, փախստականի իրավիճակում գտնվող և Հայաստանի կացարաններում բնակվող ընտանիքների՝ բնակարանների վարձակալության սուբսիդավորման ծրագիր։ Նրանց մինչև 4 ամիս ժամկետով՝ ամսական 68,000 դրամ կտրամադրվի՝ բնակարանների վարձակալության գումարը փոխհատուցելու կամ վճարելու նպատակով։ Աջակցության ծրագրերը շարունակական են, մինչև որ բոլոր արցախցիները բնակարանով կապահովվեն Արցախում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան